ENG: You may access the English translation at Armenaker kamilion's blog.
Կեւորկովյան թատրոնի վաստակավոր արտիստ Սերժիկ Սարգսյանը ետընտրական գաստրոլները սկսեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեից: Վերջին 8 տարիներին մաքսայինի ղեկավար Արմեն Ավետիսյանի պաշտոնանկության առիթով մաքսավորներին հադիպելով Սերժը լուտանքներ թափեց նրանց գլխին, ասելով, թե ՄՊԿ-ում իշխում են հոռի բարքերը, կաշառակերությունն ու կոռուպցիան: Ներկայացման նպատակը մեկն էր. հանրությանը ցույց տալ, թե ահա սկսվում է կոռուպցիայի դեմ ահարկու պայքարի մի աննախադեպ շրջան: Բայց եթե անտեղյակ հեռուստադիտողի համար Սերժ Սարգսյանի «մաքսային ելույթը» դրամա էր, տեղեկացված մարդկանց համար դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոմեդիա:
Առաջին հայացքից այս պատմությունը կարող է բարենպաստ տպավորություն գործել. ահա Սերժը պաշտոնանկ է անում Արմեն Ավետիսյանին, որը Մաքսայինը վերածել է հանցագործ մի կառույցի: Իրականում, սակայն, Արմեն Ավետիսյանը պաշտոնանկ է արվել ոչ թե հանցավոր գործունեության, այլ վատառողջության պատճառով: Վերջին մեկ տարվա մեծ մասը Արմեն Ավետիսյանն անցկացրել է տարբեր երկրներում բուժման տարբեր կուրսեր ընդունելով, ու նրան պաշտոնում պահելը սադիզմ կլիներ: Իսկ ընդհանրապես, այս իրավիճակը հասկանալու համար պետք է տեղյակ լինել, թե ով է Արմեն Ավետիսյանը: Սերժ Սարգսյանը հաճախ է իր շրջապատում ասել, որ ինքը արու զավակ չունենալով Արմեն Ավետիսյանին որդու տեղ է ընդունում: Արմենն էլ բնականաբար չի հրաժարվել այդպիսի «բարձր հայրությունից» ու նրա ողջ կարիերան կապված է հենց Սերժ Սարգսյանի հետ:
Ավետիսյանի մասին հանրությունն առաջին անգամ տեղեկանում է 1998 թվականի իշխանափոխությունից հետո: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՆԳ եւ ԱԱ նախարար է, իսկ Ավետիսյանը Ազգային անվտանգության ծառայության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ: Իշխանությունը զավթելու ուղղությամբ առաջին լուրջ քայլը արած ղարաբաղյան կլանը լուրջ տնտեսական ամբիցիաներ ունի. կլանի ներկայացուցիչները պետք է սեփականություն ձեռք բերեն, բիզնեսի ոլորտներ ստանան: Իսկ սրա համար ավելի հարմար գործիք, քան ԱԱ նախարարության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն է, դժվար է մտածել: Արմեն Ավետիսյանի թեթեւ ձեռքով գործարար աշխարհի տարբեր ներկայացուցիչներ հայտնվում են ԱԱՆ մեկուսարաններում եւ այնտեղից դուրս են գալիս միայն իրենց սեփականության կամ բիզնեսի մի մասից հրաժարվելու, այն ղարաբաղցի կամ էլ Սերժի հովանավորությունը վայելող այլ անձանց զիջելու գնով: Այսպես ձեւավորվում է ղարաբաղյան կլանի տնտեսական հենքը: Արմեն Ավետիսյանը դառնում է կլանի եւ Սերժ Սարգսյանի սիրելին. նա փողի գետեր է ուղղում դեպի իր ղեկավարությունը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը ստիպված է հեռանալ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից: Ու չնայած Արմեն Ավետիսյանը շարունակում է մնալ ԱԱՆ-ում, իրականում նա ենթարկվում է ոչ թե նոր նախարար Կառլոս Պետրոսյանին, այլ իր հոգեւոր հայր Սերժ Սարգսյանին: Բնականաբար այս իրավիճակը դուր չի գալիս Կառլոս Պետրոսյանին, ու նա ամեն ինչ անում է Ավետիսյանի կյանքը անտանելի դարձնելու համար: Բայց գալիս է 2000 թվականի մայիսը, վարչապետ Արամ Սարգսյանը պաշտոնանկ է արվում, Սերժ Սարգսյանը նշանակվում է պաշտպանության նախարար, ու չնայած Կառլոս Պետրոսյանը պահպանում է իր պաշտոնը, Արմեն Ավետիսյանը նշանակվում է Մաքսային պետական կոմիտեի պետ:
Վազգեն Սարգսյանը վարչապետ դառնալով լուրջ տնտեսական հարվածներ էր հասցրել ղարաբաղյան կլանին, մասնավորապես վերացրել էր կլանի մենաշնորհային դիրիքերը բիզնեսի մի շարք գերշահութաբեր ոլորտներում: Եւ ահա մաքսայինի ղեկավարի պաշտոնում Արմեն Ավետիսյանը մեկ խնդիր ուներ. այնպես անել, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանան Հայաստան ներմուծել այն ապրանքատեսակներից, որոնց մենաշնորհը Սերժը նվիրել է ախպերության ներկայացուցիչներին: Մաքսայինը, բնականաբար, այս խնդիրը փայլուն ձեւով լուծեց: Արդյունքում, ասենք Սադախլոյից մեկ-երկու պարկ մուրաբայի շաքարավազ գնած բագրատաշենցիների դեմ քրեական գործեր էին հարուցվում` մաքսանենգության մեղադրանքով, իսկ ասենք մի քանի հարյուր հազար դոլար արժեցող ավտոմեքենաները մաքսազերծվում էին ծիծաղելի գներով, եթե իհարկե դրանք պատկանում էին ձեզ հայտնի մարդկանց: Թերեւս ընթերցողներից շատերն են բախվել այն իրավիճակի հետ, երբ իրենց ընտանիքի անդամների համար արտերկրից 2-3 բջջային հեռախոս բերելիս մեղադրվել են մաքսանենգության մեջ, եւ ստիպված են եղել մաքսայինին հանձնել «կանտրաբանդան», անտրամաբանական տուրքեր վճարելուց խուսափելու համար: Ահա այսպես Ավետիսյանը պահպանում էր Սեդրակ Ռոբերտովիչ Քոչարյանի բիզնեսի անձեռնմխելիությունը:
Այս պայմաններում, բնականաբար, Ավետիսյանը ինքը անձեռնմխելիություն ստացավ: Շուտով նա դարձավ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա հագնում է 10-30 հազար դոլարանոց կոստյումներ, վարում անբարո կյանք, խմում աշխարհի ամենաթանկարժեք խմիչքներից: Մի քանի տարի առաջ նա «վառվել էր» պուտանկաների հետ 7 հազար դոլարանոց 2 շիշ «Կուռվազիե» կոնյակ խմելիս, իսկ վերջին ամանորից առաջ իր ընտանիքի ամանորյա սեղանի համար 20 շիշ 800 եւ 20 շիշ 1000 դոլարանոց կոնյակ էր գնել: Եւ հետաքրքիր է, որ այս առեւտուրն արել էր «Դյութի ֆրիից», այսինքն անմաքս առեւտրի ցանցից:
Բայց Հայաստանի ժողովուրդը թերեւս չհասցնի Ավետիսյանին կանգնեցնել դատարանի առաջ. ասում են, որ նա հիվանդ է ոչ թե հեպատիտով, ինչպես ըհնդունված է կարծել, այլ մի հիվանդությամբ, որի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Իրավ Աստծո պատիժը շատ ավելի դաժան է, քան կարող է լինել մարդկայինը:
Հ.Գ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ելույթում Արմեն Ավետիսյանին դասել է ավազակապետության հենասյուների շարքին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 25-04-2008

No comments:
Post a Comment