If you are in Armenia, please print and distribute among friends. A MS Word doc version is available here. If you are in Armenia and know people who want to have news but cannot access it on the internet, please print copies and distribute. But remember NOT to print a color copy - print only a black and white copy. Items printed in color leave markers, originally done to defeat counterfeiters, that will enable security forces to match a print with the printer. Black and white prints do not have that problem.
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org
06.03.08 (March 6, 2008)
Ակըն ընդ ական, ատամն ընդ ատաման
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման մասնակիցներից մեկը, որ չցանկացավ նշել իր անունը, մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր շարժման անդամները հավաքում են իշխանական այն անձանց տվյալները, ովքեր այս կամ այն կերպ բռնություններ են իրականացնում շարժման մասնակիցների նկատմամաբ` լինի դա ազատության մեջ, մեկուսարաններում, թե մեկ այլ տեղ:
Կազմվում է նաեւ այն մարդկանց ցուցակը ովքեր ինչ որ հարցում օգնում են շարժման ակտիվիստներին` կրկին լինի դա ազատության մեջ, թե մեկուսարանում: Ըստ շարժման անանուն աղբյուրի այդ մարդիկ պետք է հասկանան, որ շատ շուտով ետ են ստանալու իրենց արածի կրկնակին: Ընդ որում խոսքը վերաբերվում է, թե բացասական թե դրական արարքներին:
Պայքարը շարունակվելու է
Ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» պարբերականը երեկ հրապարակել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին նվիրված հոդված:
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից հայտարարված արտակարգ դրությունը նրանց որոշակի առավելություն է տալիս, բայցեւայնպես, Հայաստանում իրադրությունը շարունակում է մնալ անկանխատեսելի: Հոդվածագիրը նշում է, որ ընդդիմությունը պատրաստվում է արտակակարգ դրության չեղյալ հայտարարումից անմիջապես հետո` մարտի 21-ին վերսկսել բողոքի ցույցերը: Հեղինակը գրում է, որ չի բացառվում, որ մինչեւ նշված ժամկետը ցուցարարների մեծ մասը կարող են կորցնել հետաքրքրությունը պայքարի նկատմամբ եւ վերադառնալ իրենց սովորական ապաքաղաքական կյանքին: Հատկանշական է, որ այդ ենթադրությունը անելու հետ մեկտեղ, հոդվածագիրը անմիջապես ընդգծում է, որ ի տարբերություն ընդդիմության ավելի վաղ կազմակերպած բողոքի ակցիաների, որոնք դադարում էին ոստիկանների կողմից ցրվելուց հետո, այս անգամ շարժումը գլխավորում է խարիզմատիկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը իր հանրահավաքներով 1980-ականների վերջերին կարողացավ Հայաստանում ջախջախել խորհրդային իշխանությունը: «Վրեմյա նովոստեյ»-ը գրում է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը ապրիլին բարեհաջող զբաղեցնի նախագահի պաշտոնը, ապա միեւնույնն է նրա կառավարումը խաղաղ չի ընթանալու, քանի որ այն սկսվել է արյունահեղությամբ եւ 52 տոկոս ձայնով, որի իսկությունը կասկածի տակ է առնված:
ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՍԴ-ՈՒՄ
ՀՀ Սահմանդրական դատարանում շարունակվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրւթյունները անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումների քննարկումը:
Որպես պատասխանող կողմ հանդես եկող ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները եւ հարակից պատասխանողներ ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները շարունակեցին ներկայացնել իրենց բացատրությունները: Պատասխանողները եւ հարակից պատասխանողները գործնականում հենց ՍԴ դահլիճում շարունակում էին կեղծել փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունները:
Ասենք ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը, որին նախորդ օրը ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը անվանել էր «Ոչխագուլյան», իր ուղեղի հնարավորությունների շրջանակներում փորձում էր հերքել ՍԴ-ին ներկայացված փաստաթղթերում բերված փաստերը: Նրա կարծիքով այդ փաստաթղթերը, մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից կազմված ընտրախախտումների վերաբերյալ արձանագրությունները, դիմում-բողոքները, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից կազմված հատուկ կարծիքները իրավական ուժ չունեն եւ ՍԴ-ն չպետք է դրանք հիմք ընդունի:
Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՌԱՀ-ի ներկայացուցիչների մոտեցումները գրեթե նույնն էին: Այսինքն, հարակից պատասխանողները առանց կարմրելու փորձում էին ՍԴ նիստի ներկաներին համոզել, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների խայտառակ պատկերը ի ցույց դնող բոլոր փաստերի մասին վկայող բոլոր փաստաթղթերը չի կարելի հիմք ընդունել: Մնում էր, որ նրանք ՍԴ-ից պահանջեին այդ փաստաթղթերը հենց դատարանի դահլիճում հրկիզել: Բայց բարեբախտաբար նման պահանջե չդրեցին: Իսկ Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնող ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որը հայտնի է իր պոպուլիստական ունակություններով, փորձեց ՍԴ անդամներին եւ նիստի ներկաներին համոզել, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնավարելով կարող էր միաժամանակ գրանցվել, որպես նախագահի թեկնածու: Նա նախ հայտարարեց, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի, 78 հոդվածի համաձայն վարչապետը չէր կարող գրանցվել նախագահի թեկնածու: Բայց, ըստ նրա, այդ արգելքը գործել է մինչեւ ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումը: Հարությունյանի կարծիքով ՔԾՄ օրենքի ընդունումից հետո ՀՀ վարչապետը դարձել է քաղաքական պաշտոն զբաղեցնող հետեւաբար կարող էր նախագահի թեկնածու գրանցվել: ԱԺ պատգամավորի կարծիքով ԸՕ-ի եւ ՔԾՄ օրենքի միջեւ հակասություն կա, ինչի հիման վրա էլ նա կառուցել էր իր ողջ տեսությունը: Ըստ Հարությունյանի, այդ երկու իրավական ակտերը, այսինքն օրենքները հավասարազոր են հետեւաբար գործում է նրանցից առավել ուշ ընդունվածը: Այսինքն մի փոքր դետալ փոխելով, այն է, օրենսգիրքը օրենք դարձնելով, Հարությունյանը փորձեց քողարկել իր շեֆի անօրինական գործողությունները: Նշենք, որ Օրենսգիրքը գերակա է օրենքի նկատմամբ: Այսինքն Ընտրական օրենսգիրքը գերակա է ՔԾՄ օրենքի նկատմամբ, հետեւաբար Դավիթ Հարությունյանի այս պնդումը ընդունելի կարող է լինել միայն մանկապարտեզի սաների եւ տարրական դասարանների աշակերտների համար:
Ինչեւէ, հիմնական եւ հարակից պատասխանողների բացատրություններից, նրանց հարցուպատասխանից հետո ՍԴ-ն, որպես վկա հարցաքննեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին, որը պատմեց այն օրինախախտումների մասին, որոնց նա անձամբ է ականատես եղել:
Դրանից հետո ՍԴ նիստը ընդմիջվեց մինչեւ վաղը, որպեսզի կողմերը կարողանան նախապատրաստել իրենց եզրափակիչ խոսքերը:
պրոցեսը դեռ չի ավարտվել, դրա համար էլ չեն շնորհավորել
Երեկ երեկոյան Վաշինգտոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցադրմանը, թե «Washington Post»-ում լույս է տեսել առաջատար ընդդիմադիր թեկնածու, պարոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա նշում է, որ զարմացած ու հիասթափված է Արեւմուտքի որդեգրած դիրքորոշումից:
Արդյո՞ք պետքարտուղարությունը որեւէ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին»` ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակ Թոմ Քեյսին նշել է, որ ԱՄՆ-ը կողմերից որեւէ մեկին աջակցության մասին ուղերձ չի հղել: «Մենք հասկանում ենք, որ այս պրոցեսը դեռ ավարտված չէ, եւ սա է պատճառը, որ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան այժմ մեկնում է Երեւան, որպեսզի տեսնի, թե ինչ կարող է անել կողմերին միջեւ քննարկումներ նախաձեռնելու համար: Միանշանակ է, որ նա խոսելու է ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ»- ընդգծել է խոսնակը: Միաժամանակ, Քեյսին նշել է, որ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Հայաստանի կառավարության անդամներին համոզելու է, որ երկրում իրավիճակն արդեն հանդարտվել է, եւ հարկավոր է վերացնել արտակարգ դրությունը:
Չեզոքությունը` որպես ընդդիմությանը թշնամի չցուցադրելու միջոց
Ռուսական «Գազետա» պարբերականը երեկ հրապարակել է «Չեզոքություն ռուսական ձեւով» վերնագրած մի հոդված, որում անդրադարձ է արվում այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրա շուրջ Ռուսաստանի արձագանքին:
Հոդվածագիրը նշում է, թե ռուսաստանյան հեռուստատեսությունը երեւանյան իրադարձությունների շուրջ լռության պատ է կանգնեցրել, ինչը ստիպում է հիշել սովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի ժամանակները, երբ մարդիկ այսպես կոչված «թշնամական ռադիոկայաններից» են տեղեկացել առավել հրատապ նշանակության իրադարձությունների մասին: «Ռուսական չեզոքությունը» արդյունքում հանգեցրել է նրան, որ ոչ մի ընդդիմություն, ոչ մի հանրահավաք եւ այն ցրելու ոչ մի գործողություն, կարծես, չի էլ եղել»,- զարմանք է հայտնում հեղինակը: «Գազետա»-ն գրում է, թե Կրեմլը հորինել է հայաստանյան ընդդիմությանը որպես թշնամի չցուցադրելու մեկ տարբերակ, այն է` ընդհանրապես ցույց չտալ ընդդիմությանը: «Չեզոքությունը բարդ արվեստ է, այն կարելի է համեմատել ֆրակ կրելու հետ, նա, ով սովոր է զինվորական հագուստ կրել՝ ֆրակին դժվարությամբ է հարմարվում»,- եզրափակել է հոդվածագիրը:
Ոստիկանները ծեծել են պատգամավորին
Ըստ հավաստի տեղեկությունների, մարտի 1-ին ձերբակալված ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ Մալխասյանի ճակատագրին են արժանացել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` անազատության մեջ գտնվող այլ համախոհներ եւս:
Աբգարյանը հացադուլ է հայտարարել
Մարտի 3-ին ձերբակալված եւ ԱԱԾ մեկուսարանում գտնվող ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը, նույն օրվանից հացադուլ է հայտարարել:
Ինչպես լրագրողներին հայտնել է Աբգարյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը, հացադուլավորին այցելել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը: Ավելացնենք, որ այսօր Երջանիկ Աբգարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«Հազարամյակի մարտահրավերները» կդադարեցվի՞
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթն առաջարկում է երեւանյան վերջին իրադարձություններից հետո զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հատկացվող օգնությունից:
Ուելթը, մասնավորապես, նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հատկացվող օժանդակության հոսքը պետք է դադարեցվի, քանի դեռ չկա մարտի 1-ի եւ 2-ի բռնությունների ամբողջական եւ անկախ գնահատական»,- կարծիք է հայտնել ամերիկացի մասնագետը «Eurasia View» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում:
«Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները պետք է անեն մի բան` չհավակնեն ասել, որ ժողովրդավարական առաջընթաց կա այնտեղ, որտեղ նման բան չկա: Մի բան է փողոցին լավատեսության առիթ տալուց խուսափելը, մեկ այլ բան` բարձրաձայնել «մանկական քայլերի» մասին, երբ դրանք բացակայում են»,- ասել է Քորի Ուելթը: «Հայաստանի պարագայում անսովոր է այդ երկրի հետ սովորականի պես գործ ունենալու ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ցանկությունն այն դեպքում, երբ գործ ունենալու հարց չկա` Հայաստանը Արեւմուտքի համար անվտանգության, կամ էներգետիկ գործընկեր չէ»,- փաստել է ամերիկացի փորձագետը:
Կաթսան դեռ եռում է
«Christian Science Monitor» Մոսկվայի ԱՊՀ-ի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը ամերիկյան «Christian Science Monitor» պարբերականին երեկ տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է, թե չնայած Հայաստանի իշխանություններին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրադրությունը, սակայն «կաթսան դեռ եռում է»:
Նրա խոսքերով, հայաստանյան իշխանությունները կափարիչով փակել են եռացող կաթսան, բայց կաթսան դեռ եռում է»: Իր հերթին, հայաստանյան վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ Մոսկվայի Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը նույն պարբերականի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ հետխորհրդային տարածաշրջանում գրեթե ավանդույթ է դառնում ընտրությունների արդյունքների հետ ընդդիմության չհամաձայնվելը եւ փողոց դուրս գալը: «Հայաստանյան իրադարձությունները «դեժավյու»-ի զգացում են առաջացնում»,- նշել է նա: «Christian Science Monitor»-ը մեջբերել է նաեւ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի այն խոսքերը, թե «իրավիճակը երկրում իսկապես շատ լուրջ է, հասարակությունը խորապես բեւեռացված է»: « Մենք դեռ երբեք նման բան չենք տեսել, սա մի ուժգին շոկ է»,-ասել է Իսկանդարյանը:
Սպանվել է Թոխմախի Մհերի մերձավորը
Ըստ ոստիկանության հաղորդագրության, մարտի 4-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին են հայտնել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի թիվ 2 տան մոտից գլխի հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1972 թ. ծնված Արսեն Գալստյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ին, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը, հրազենից կրակելով, սպանել է Ա. Գալստյանին: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում: Ըստ որոշ տեղեկությունների, սպանվածը եղել է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի մերձավորներից:
ԱՄՆ-ը մտահոգված է
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Թոմ Քեյսին երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Lեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երկու օր առաջ տեղի ունեցած բախումներով, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ միջադեպը չկրկնվի»,-ընդգծել է պետքարտուղարության խոսնակը: Միաժամանակ, Քեյսին ընդգծել է, թե Կոսովոյի անկախացումը չի կարող նախադեպ լինել աշխարհի որեւէ այլ հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղի համար: Միաժամանակ, Քեյսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, իսկ Հայաստան ժամանելուց առաջ արդեն այցելել է Բաքու, որտեղ փոխանցել է ԱՄՆ-ի մտահոգությունները` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումների հնարավոր վերսկսման հետ:
Միաժամանակ, երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ պաշտոնական Մոսկվան խորապես մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում մարտի 3-ից 4-ը հրադադարի ռեժիմի խախտման փաստի առթիվ: ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի այն վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Հայտարարությամբ հակամարտող կողմերին կոչ է արվել բոլոր ջանքերը գործադրել ստասուս քվո վիճակը վերականգնելու ուղղությամբ:
Բրայզան պահանջելու է չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը
Այսօր Բաքվից Երեւան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:
Այսօր Բաքվից Երեւան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Այսօր երեկոյան նախատեսված է Բրայզայի հանդիպումը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Մեթյու Բրայզան «Ասոշիեյթեդ փրես»-ին տված հարցազրույցում նշել է, որ մտադիր է Երեւանում խստորեն դատապարտել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները: Նույն գործակալության տեղեկացմամբ, Բրայզան մտադիր է ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի արտակարգ իրադրությունը, եւ խնդրել կողմերին իրենց վիճաբանությունը փողոցներից տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմ Քեյսին երեկ հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ Մեթյու Բրայզան Հայաստանի կառավարությանը կոչ է անելու վերացնել արտակարգ դրությունը: Քեյսին նշել է, որ Բրայզան Հայաստանի կառավարությանը հորդորելու է, որ այժմ, երբ իրավիճակը հանդարտվել է, շատ կարեւոր է, որպեսզի արտակարգ դրությունը վերացվի: Պետքարտուղարության խոսնակը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է նաեւ մամուլի, այդ թվում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նկատմամբ Հայաստանում կիրառվող սահմանափակումներով: «Մենք կցանկանայինք, որպեսզի դրանք վերացվեն»,- շեշտել է Քեյսին:
Չեն մեկնում
Մարտի մեկի ողբերգական իրադարձություններից հետո երբեմն տարբեր մարդկանց շուրթերից այսպիսի խոսակցություններ են լսվում, թե այս երկրում այլեւս հնարավոր չէ ապրել, թե պետք է հեռանալ:
Մայրաքաղաքի մի շարք ավիատոմսարկղերում կատարած մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության արտահոսքը, բարեբախտաբար, վերջին օրերին չի ավելացել եւ վերը նշված խոսակցությունները, թերեւես միայն պահի թելադրանքի ծնունդ էին գոնե առայժմ եւ գոնե այս պահի տվյալների համաձայն: Ավիատոմսարկղերից մեկի աշխատակցուհին տեղեկացրեց, որ ամսի մեկից այս կողմ շուրջ 10 տոմս է վաճառվել եւ այդ մարդկանց կեսը միաժամանակ նաեւ ետդարձի տոմս է գնել: Մեկ այլ աշխատակցուհու խոսքերով էլ, թեեւ վերջին տարիներին արտագաղթը բոլորովին չի նվազել, սակայն կոնկրետ ամսի մեկի հետ կապված արտառոց փոփոխություններ չեն նկատվում: Նա նաեւ տեղեկացրեց, որ չնայած մեկնողների թիվը չի ավելացել, սակայն տուրիստական շատ խմբեր հայտնի դեպքերից հետո հրաժարվում են գալ Հայաստան եւ չեղյալ են հայտարարում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները. վախենում են: Ինչեւէ: Ավիատոմսերի վաճառքի ծավալները չավելանալը թերեւս երկու բան կարող է նշանակել. կա’մ մարդիկ չեն ընկճվել եւ չեն պատրաստվում իրենց երկիրը թողնել բախտի քմահաճույքին ու հեռանալ, կամ էլ մտմտում են մեկնելու մասին, պարզապես դա ավելի վաղ անել չէին կարող: Հուսանք, որ ավիատոսմեր չգնելու պատճառը միայն նշվածներից առաջինն է:
Ցույց Ամերիկայում
Երեկ Լոս Անջելեսի «Լիթլ Արմենիա» թաղամասում կայացել է բողոքի ցույց, որին մասնակցել են մի քանի հազար մարդ:
Ցուցարարները բողոքել են մարտի 1-ին Երեւանում խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների դեմ եւ ի նշան բողոքի վառել են Սերժ Սարգսյանի նկարները: Մի խումբ երիտասարդներ էլ բողոքի ցույց են արել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի Լոս Անջելեսյան տան դիմաց: Ցույցի ժամանակ ելույթ ունեցողները հայտարարել են, որ բողոքի ցույցերը շարունակվելու են, քանի որ սփյուռքի կատաղությունը անսահման է: Ցույցին մասնակցել են Կալիֆորնիայի մի շարք քաղաքներում ապրող հայեր:
Խոշտանգվել են
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հրապարակել է ոստիկանության կողմից խոշտագված երկու անձանց անուններ:
Ըստ այդմ, ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել Գրիզելդա Ղազարյանը եւ Գոհար Ղազարյանը: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ Հելսինկյան նախաձեռնությանը:
Փախե՞լ են
Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս է տարել իր ընտանիքի անդամներին:
Ուշագրավն այն է, որ Սարգսյանի ընտանիքի Հայաստանում գտնվելու հանգամանքը չեն կարողանում հաստատել անգամ վարչապետի ընտանիքի մտերիմները:
դեմ են սահմանափակմանը
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը խստորեն դեմ է Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը:
Խորհրդի` մարտի 5-ին, տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «մարտի 2-ին ուժի մեջ մտած արտակարգ իրադրության կանոնների համաձայն, լրատվամիջոցները ներքաղաքական խնդիրները լուսաբանելիս պարտավոր են օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից»: «Ամերիկայի ձայն» հեռուստակայանի հայկական ծրագիրը եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերը այլեւս չեն հեռարձակվում տեղական կայաններով: Ավելին, ինտերնետային հասանելիությունը սահմանափակվել էª որպես կառավարության այն ջանքերի մի մաս, որոնք ուղղված են լուրերի եւ տեղեկատվության վերահսկողությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ճգնաժամը խորացել է փետրվարի 19-ի վիճարկվող ընտրություններից հետո», - ասված է հայտարարության մեջ: «Գրաքննությունը եւ լրատվամիջոցների վրա ճնշումները հակասում են ժողովրդավարությանը», - ասել է ԱՄՆ-ի ոչ ռազմական միջազգային հեռարձակումները վերահսկող Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Ք. Գլասմանը: - «Մեր հեռարձակողները ցանկանում են ծառայել Հայաստանի լսարանինª տրամադրելով նրանց հավաստի լուրեր եւ տեղեկատվություն այս կրիտիկական պահին: Ցավոք, դա այս պահին հնարավոր չէª եթե դու ինտերնետի համբերատար եւ ցանցի բոլոր հնարավորություններից օգտվող այցելու չես»:Անցյալ շաբաթավերջի բռնությունների ընթացքում ոստիկանության կողմից Երեւանում ծեծի էր ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի վարորդը` թեեւ ներկայացել էր որպես լրատվամիջոցի աշխատակից, իսկ «Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակցուհին, ով նույնանման ցույց էր լուսաբանում, ներքին զորքերի կողմից քաշքշոցի ու սպառնալիքների էր ենթարկվել: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը անկախ դաշնային մարմին է, որը վերահսկում է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը վայելող միջազգային հեռարձակումը` ներառյալ «Ամերիկայի ձայն»-ը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը: Իր հեռարձակման ծառայությունների միջոցով Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը ԱՄՆ-ի եւ երկրի ղեկավարության համար ապահովում է անմիջական կապ 155- միլիոնանոց լսարանի հետ ամբողջ աշխարհում: Ներկայումս խորհրդի անդամների թվում են Ջեյմս Գլասմանը, Խոակին Բլայան, Բլանկետա Քուլումը, Դ. Ջեֆրի Հիրշբրեգը, Էդվարդ Կաուֆմանը եւ Սթիվեն Սիմոնսը: Ի պաշտոնե խորհրդի անդամ է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:
սադրիչները դուրս էին գալիս ոստիկանների շարքերի հետեւից
Գրիգոր Լուսավորիչ պողոտայի բնակիչներից շատերը, որոնք իրենց պատուհաններից հետեւել են այդ փողոցում տեղի ունեցած մարտի 1-ի գիշերվա իրադարձություններին, արձանագրել են, թե ինչպես են ոստիկանության շարքերից դուրս գալիս խմբեր, քարեր ու բենզինով լիքը շշեր նետում խանութների վրա ու նորից ոստիկանների միջով հանգիստ հետ գնում:
Քաղաքացիները վկայում են, որ նույն Երեւանի քաղաքապետարանի վրա հարձակված խումբը դուրս է եկել ոստիկանների շարքերից, ոստիկանները «սիրուն» ճանապարհ են բացել նրանց համար եւ այդ նույն խումբը կրկին վերադարձել է ոստիկանների շարքերի հետեւը: Նույնը տեղի է ունեցել նաեւ մյուս օբյեկտների վրա կատարված հարձակումների ժամանակ: Ամենազավեշտականն այն է, որ ոստիկանության տեսագրությունների մեջ անգամ կան կադրեր, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են նույն Լֆիկ Սամոյի խանութը «թալանած» մարդիկ հանգիստ այդ ապրանքը տանում ոստիկանների կողքով եւ որեւէ ոստիկան չի միջամտում եւ չի փորձում կանգնեցնել թալանչիներին: Եւ բացի այն, որ մինչ «Երեւան սիթիի» իշխանական օպերացիան սույն խանութի ապրանքի հիմնական մասը հանված է եղել խանութից եւ տեղափոխվել է այլ վայր, նաեւ վկայություններ կան, որ մնացած ապրանքը, որ խանութից հանվել է օպերացիայից հետո, իրենց մեքենաներով տարվել է տարվել է այլ վայր, ըստ ամենայնի, իրենց պահեստենրը, մի փոքր մասն էլ «Լֆիկի» բաշիբոզուկները տարել լցրել են ոստիկանների մեքենաները, որ հետո հանրահավաքի մասնակիցների վրա գործ սարքեն:
դատարկել են մինչ հարձակումը
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` «Լֆիկ Սամոյին», պատկանող «Երեւան սիթի» խանութների ցանցի աշխատակիցները վկայում են, որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Երեւան սիթիի» ողջ ապրանքի հիմնական մասը դատարկված է եղել մինչ մարտի 1-ի գիշերվա հարձակումը այդ խանութի վրա:
Այսինքն, «Լֆիկի» սույն խանութի «թալանը» նախօրոք ծրագրված է եղել եւ դրա տերն իր բաշիբոզուկների հետ այնտեղ գտնվող ապրանքի մի մասը տեղափոխած է եղել այլ վայր եւ թույլ է տվել, որ «ոտատակ» գնա ապրանքի շատ քիչ մասը միայն: Ի դեպ, խանութի «թալանի» տեսագրության մեջ մարդիկ հստակ ճանաչել են «Երեւան սիթին» ավիրողներին: Դրանք եղել են հենց նույն խանութի աշխատակիցները, որոնք երկաթե ձողերը ձեռքներին, աջ ու ձախ ջարդուփշուր են արել իրենց տիրոջ խանութը: Այսինքն, տվյալ դեպքում մարդկանց մեջ կասկած իսկ չկա, որ «Երեւան սիթիի» ավերածությունը կազմակերպված է եղել հենց իշխանությունների կողմից, իսկ օպերացիան իրականացրել են նրա բաշիբոզուկները:
Apres Nazarian jan! Yes LA-ic hetevum em ko blogin yev menk aystegh shat aktiv enk. Yerb vor gas zangi mi hat pativ tank kez.
ReplyDeleteAram
:) Thanks for the nice words.
ReplyDeleteHere is my translation of the last portion of volume 1.3. I've changed the tense in some portions to follow American English convention. I'll translate other portions as I have time.
ReplyDeleteStruggle, to the end!
provocateurs were emerging from behind police lines
Many of the residents of Grigor Lusavoritch street, who witnessed the events that took place there during the night of March 1, have reported how groups emerged from police lines, threw rocks and molotov cocktails at the stores, then calmly returned back through the police.
The residents bear witness that the same group that had attacked the Mayor's office of Yerevan emerged from police lines, while the police "kindly" opened up a path for them, and returned back behind police lines later. The same happened with regard to attacks on other targets. The most comical thing is that there are passages (?) in the police records wherein it is clear how those men who "looted" Lphik Samo's store calmly walked past the police with their booty in hand, without any of the police trying to interfere or stop them. Too boot, before the "Yerevan City" oligarchs' operation, not only had the main portion of the store's inventory been removed and transported to a different location, but there are testimonies that the remaining inventory, removed from the store after the operation, was taken with their cars to a different location, likely to their storehouses, while a small portion was taken by "Lfik"'s bashibozuks (ruffians, louts) and dumped into police cars, so that they could use it later to make trouble for the participants in the protests.
Employees of the "Yerevan City" chain of stores belonging to National Assembly deputy Samvel Aleksanian, "Lfik Samo," bear witness that the main portion of the inventory of Mashtots Avenue's "Yerevan City" had been emptied prior to the attack on that store on the night of March 1st.
In other words, the "looting" of "Lfik"'s store had been planned beforehand, and the owner with his bashibozuks had transported the goods found there somewhere else and allowed only a small portion of the inventory to be "destroyed." In eyewitness accounts of the "looting," witnesses have identified the looters of "Yerevan City": the very same employees of the store who with metal pipes in their hands smashed up their employer's store left and right. That is to say, in the case at hand, there is no doubt in people's minds that the destruction of "Yerevan City" was organized by the oligarchs, themselves, while the operation was realized by their bashibozuks.
-tr. Comrade Armen Filadelfiatsi
ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
Armen Filadelfiatsi
ReplyDeleteShnorhakalutyun targmanutyan hamar
karogh ek nayev stugel
www.payqar.net kayk@.
Here are the first two articles of volume 1.3.
ReplyDeleteAn eye for an eye, a tooth for a tooth [note: title in classical Armenian, Grabar.].
SYNOPSIS: An unnamed source from the Ter Petrossian camp says that members of the movement are collecting information on those individuals in the sitting government who are acting to oppress activists. The same is being done with regard to those who are aiding the movement. The unnamed source adds that these individuals must understand that in a short while they are going to be receiving their just comeuppance.
The struggle will continue
ROUGH TRANSLATION: The Russian paper Vremya Novostey yesterday published an article about the situation in Armenia. The article specifically notes that despite the fact that the government’s declared state of emergency gives it a distinct advantage, the situation in Armenia continues to remain unforeseeable. The article notes that the opposition is preparing for the resurgence of demonstrations immediately after the end of the state of emergency is announced on March 21st. The author states that the possibility is not being denied that the demonstrators might loose interest in the struggle by the 21st and return to their regular lives. It is indicative, however, that in making that supposition, the author simultaneously emphasizes that, in contrast to the opposition’s earlier protests that would come to an end after being dispersed by the police, this time the movement is being headed by the charismatic Levon Ter-Petrossian, whose rallies in the 1980s were able to bring about the downfall of the Soviet government in Armenia. Vremya Novostey writes that even is Serj Sarkissian successfully takes over the presidency in April, it won’t make a difference and his rule will not meet with peace because it has had its genesis in bloodshed and 52% of the vote, the reality of which figure is in doubt.
-tr. Armen Filadelfiatsi
Azatutian tzar@ zhamanak arr zhamanak martyrosneri arnov jrvelu petkn uni. --Tovmas Jeferson