Thursday, March 13, 2008

ԵԿՄ անդամին ծեծելուց հետո տարել են Նուբարաշենի մեկուսարան

Ինչպես տեղեկացրին Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից, ԵԿՄ անդամ Խաչիկ Գասպարյանին ձերբակալելուց հետո ոստիկանության աշխատակիցները նրան ծեծի են ենթարկել` հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ: Այժմ Գասպարյանն առողջական լուրջ պրոբլեմներով գտնվում է Նուբարաշենի մեկուսարանում: Վերջինիս մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 225 պրիմ եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասերով: Նշենք, որ առաջին հոդվածը նախատեսում է կամ տուգանք նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով, կամ էլ 3 տարի ազատազրկում: Իսկ 316-րդ հոդվածի երկրորդ մասը, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը ծառայողական պարտականությունները կատարելիս, նախատեսում է 5-10 տարի ազատազրկում:
via MartiMek

No comments:

Post a Comment