We are witnessing another round of corporate reshuffling. The mayor of Yerevan left for a migrant worker job in Moscow a few days ago. Today the notorious chief of police Alik Sargsyan was promoted to a presidential advisor position. The equally notorious Vladimir Gasparyan went through a lateral to replace Alik Sargsyan and left the Defense Ministry.
These two characters might be rivals but they are connected to each other, and Serj Sargsyan, through the bloodbath on March 1, 2008 as they are among the people to carry out Robert Kocharyan's and Serj Sargsyan's orders.
Here is a small reminder on who this Vladimir (Vova) Gasparyan is.
[...] Փաստահավաք խմբի չորրորդ զեկույցում բերված տվյալներով` մարտի 1-ին օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների (Վաչիկ Ղազարյան (Սերժի Վաչո), Գագիկ Ծառուկյան, Սուրիկ Խաչատրյան, Լեւոն Սարգսյան, Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյան, Առաքել Մովսիսյան, Մհեր Սեդրակյան եւ Սամվել Ալեքսանյան) կազմած սափրագլուխների խմբերին հատկացվել է ընդհանուր թվով 950 հատ զինվորական համազգեստ։ Ըստ լուրերի, սափրագլուխների խմբերը երկու մասի են բաժանված եղել։ Առաջին կազմը, որի մեջ ընդգրկված են եղել օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների «օբյեկտների» աշխատողները, թաղային հեղինակությունները` գործնականում «դեկորատիվ» նշանակություն է ունեցել։ Այս խմբի անդամներին հատկացվել է միայն զինվորական հագուստ եւ հրահանգվել շարված մնալ կառավարության շենքի մոտ։ Իսկ երկրորդ խումբը, որի կազմում ընդգրկված են եղել օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորների անդամները, ոչ միայն հանդերձավորվել, այլ նաեւ զինվել է հրազենով։ Վերջիններիս ղեկավարումը հանձնարարվել է ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանին։ Մասնավորապես, ըստ նույն տեղեկությունների, մարտի 1-ի երեկոյան, երբ օլիգարխների թիկնազորի անդամներից բաղկացած խմբերն արդեն հանդերձավորված եւ զինված` կազմ-պատրաստ են եղել, Վովա Գասպարյանը գրոհից առաջ նրանց հրահանգել է` ասելով, թե փոխանցում է անձամբ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը, որ նրանք իրավունք ունեն իրենց հանդիպած ցուցարարի գլխին հարվածել եւ նրան վայր գցել, որից հետո կարող են կրակել ոտքին, որպեսզի այլեւս չկարողանա ոտքի կանգնել։ Նույնիսկ նշվում է, թե կոնկրետ որտեղ է Վովա Գասպարյանը շարել թիկնազորային գրոհայիններին եւ հրահանգավորել` Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների մոտ։ [...]
read more here
No comments:
Post a Comment