Բռնապետությունը սարսափում է ճշմարտությունից
Ի՞նչ են ուզում քեզանից. վերջին շրջանում այս հարցն այնքան հաճախ են ինձ տալիս, որ ստիպված եմ ինչ-որ պատասխան ձեւակերպել, որովհետեւ մինչ այժմ լայն ժպտացել եմ կոնկրետ պատասխան ձեւակերպելու փոխարեն: Ի՞նչ են ուզում ինձանից: Խնդիրն ամենեւին էլ իմ անձի մեջ չէ, այլ իրավիճակներին արձագանքելու գործելակերպի մեջ: Բռնապետությունը մի վիճակ է, երբ իշխող էլիտան բոլորին կամ գրեթե բոլորին կարողացել է ստիպել համակերպվել ստեղծված վիճակի հետ եւ չնկատելու տալ ապօրինությունը, լկտիությունը, կամայականությունը: Բռնապետության համար, ըստ այդմ, ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր չեն համակերպվել ստեղծված վիճակի հետ եւ բարձրաձայնում են իրենց տեսածի մասին, ծաղրում կամայականությունը, քննադատում ապօրինությունը, դատափետում լկտիությունը:
Այսպես վարվող ամեն մարդ ստատուս քվոյի, այսինքն` հաստատված վիճակի փոփոխության հարց է բարձրացնում` կամա, թե ակամա: Իսկ հաստատված վիճակի փոփոխությունը ենթադրում է իշխող էլիտայի փոփոխությունը, որովհետեւ բռնապետությունը իշխող էլիտայի որոշման արդյունք է, նրա իշխանության պահպանման մեխանիզմ: Եթե նույնիսկ խոսում ես պարզ, տրիվիալ, նույնիսկ կենցաղային խնդիրների մասին պարզ, տրիվիալ ճշմարտություններ ես ասում` բայց անում ես ինքնուրույն, դա նույնքան սարսափելի է բռնապետության համար, որովհետեւ դու ո՞վ ես, որ առանց բռնապետության դաբրոյի ինչ-որ բան ասես կամ անես: Ու երբ ասելու, տեսնելու, բարձրաձայնելու ինքնուրույնությունդ պահպանում ես` «Երեւան» հյուրանոցի դիմաց, թերթի էջերում, դատարանում, ԿԳԲ-ի պադվալում, զոնում, Երեւանի փողոցներում, ինտերնետում, եւ բռնապետությունը չի կարողանում քեզ ստիպել հրաժարվել այդ գործելակերպից, նրա, այսինքն` բռնապետության ֆազերը գցում են: Սերժը ֆազերը գցած վիճակում է. նրան թվում էր, թե բոլորին կարողացել է ստիպել համակերպվել իր հանցագործ բռնապետության գոյության փաստի հետ: Ու մեկ էլ` մի քանի երիտասարդներ «Երեւան» հյուրանոցում հավաքված եվրոպացիների աչքի առաջ ցաքուցրիվ են անում «Սերժանտական առաջադեմ Հայաստանի իդիլիան», ինչ-որ մարդիկ` անսպասելի մեծ թվով մարդիկ համարձակվում են հանրահավաքի գնալ եւ անսպասելի հզոր երթ անել, ինչ-որ մարդիկ իրենց աշխատավարձն են պահանջում, ինչ-որ ուրիշ մարդիկ պահանջում են ուրանի հանքեր չբացել: Վաբշե տը` այս մարդկանց լռեցնելու լավագույն մեթոդը նրանց բանտով-բանով վախեցնելն էր: Բայց ի՞նչ անես, երբ բանտում հայտնվածներն էլ տեղները չեն սթրվում եւ իրենց պահում են այնպես, ասես Ազատության հրապարակում միտինգ են անում: Սերժը ֆազերը գցել է, որովհետեւ նրան թվում է, թե քաղբանտարկյալների, այդ թվում եւ` իմ գործունեության արդյունքում հիմա արդեն մարդկանց նույնիսկ բանտերով չի լինի վախեցնել: Դրա համար էլ «սարսափազդու» մասկի շոուներ է կազմակերպում: Վախեցանք, շատ վախեցանք` իշի գլուխ:

No comments:
Post a Comment