Wednesday, June 10, 2009

Lips planted firmly on the Russian butt.

Երեկ, մինչեւ ուշ երեկո շարունակվում էին Երեւանի Մոսկվայի հրապարակում իրականացվող ծաղկային ձեւավորումները: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը. «Շուրջ 5000 պետոնյա եւ կատարանտուս հոլանդական ցրտադիմացկուն մեկամյա ծաղիկներով ձեւավորվել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դրոշները: Մեկ շաբաթից այդ ծաղիկները ավելի ցայտուն տեսք կստանան: Իսկ հաջորդ տարվա համար ջերմոցում այդ նույն ծաղիկները կսածիլվեն եւ այլեւս հարկ չի լինի դրանք Հոլանդիայից ներկրել»: Մոտ 7 ամիս մշտապես ծաղկող ծաղիկները առանձնահատուկ շուք ու գեղեցկություն կպարգեւեն: Իսկ դրանց առաջին ականատեսները կլինեն այսօր քաղաքապետի երդմնակալությանը հրավիրվածները:

No comments:

Post a Comment