Tuesday, March 17, 2009

«Ինձ էլ, ինձ էլ նկարեք»:


Can you guess why such title for this post? source

8 comments:

  1. Քանի որ այս բանակցություններին տեղյակ եմ, ասեմ, որ սա չէր լինի ծիծաղաշարժ, եթե ՍՍ-ը, որը համարյա դեր չուներ այս բանակցություններում, չլիներ ԼՏՊ-ի մարդը: Ի դեպ այստեղ չի երևում գլխավոր դերակատարները, բացառությամբ Շաբաթի: Այ իմ համար ավելի ծիծաղելի է Բաբիկը, որը միշտ ուղղաթիռի մոտ գալիս ու խնդրում էր, "լավ էլի ինձ էլ տարեք Ղարաբաղ" ու հետո, կարողանում էր հայտվել տեսախցիկների առջև:

    Հույս ունեմ մի օր ամեն ինչ կհանձնվի պատմության դասագրքերին, թեպետ մյուս կողմից չեմ ցանկանում այն ժամանակվա պառակտվածության թեման հայտնի դառնա սերունդներին:

    ReplyDelete
  2. Սեռժիկը հետևում, արանք ա գտել, որ կադրի մեջ հայտնվի: Հաշվի առնելով, որ նա բավականին ցածրահասակ է շատ հավանական է, որ ոչ միայն կանգնել է քարի վրա այլ նաև ոտների մատների:

    ReplyDelete
  3. Այնտեղ քարեր չկաին, ուղղաթիռը վայրէջք էր կատարել արտի մեջ:

    ReplyDelete
  4. Ի դեպ, նազարյան, ծաղրելուն դեմ չեմ, սակայն այս նկարում պատկերված է Ղարաբաղյան շարժման ամենակրիտիկական պահը, որի մանրամասներին շատերը տեղյակ չեն: Հույս ունեմ, երիտասարդ սերունդը ոչ միայն կծաղրի մարդկանց, այլև կսովորի իր հայրենիքի պատմությունը ...

    ReplyDelete
  5. Anonymous 1/3/4, karogh eq manramasnel yev mez patmel ays nkari patmutyun@?

    BTW, yes dzer het hamadzayn em re: SS-i deri masin.

    ReplyDelete
  6. Մանրամասները շատ երկար են ու կլինեն միակողմանի, քանի որ ամեն ինչ հայտնի չէ: Ասեմ, որ սա Հաթերք գյուղում /ավելի ճիշտ Հաթերքի արտում/ արված նկար է: Խոսքը պուտչայի օրերի մասին է, երբ, մինչև Ելցինի հաղթանակը Խորհրդային բանակը ամեն ինչով աջակցում էր Ադրբեջանին: Եվ այսպես կոչված "փառանձեմ" կանանց ջոկատը գերի վերցրեց ռուս զինվորների, ու առաջին անգամ Ռուսաստանը ստիպված եղավ հաշվի նստել հայերի հետ: Նկարում բանակցության են եկել ԽՄ պատգամավորները, որոնք աջակցում էին հայերին

    ի դեպ, հիշեցի որ Ցվետանա Պասկալեվան ֆիլմ ունի այս օրերի մասին, ավելի լավ է այդ ֆիլմը գտնեմ լինկ տեղադրեմ /թեպետ ֆիլմում երևի ամեն ինչ չի երևում/

    ReplyDelete
  7. Ես հիշում եմ այդ օրերը: Կարծեմ երեք ԲՏՌ-ներ էին տիկնայք գրավել անձնակազմների հետ ԳԿՉՊ-ից մեկ օր առաջ: ԳԿՉՊ-ի օրը նրանք կամացուկ հետ վերադարձվեցին:

    Ինձ մինչեւ հիմա զարմացնում է թե ինչպես ԼՏՊ-ն Ռուսաստանին դարձրեց Հայաստանի դաշնակից:

    ReplyDelete
  8. //Ինձ մինչեւ հիմա զարմացնում է թե ինչպես ԼՏՊ-ն Ռուսաստանին դարձրեց Հայաստանի դաշնակից://

    Միանձնյա ոչինչ տեղի չի ունենում: Հաշվի առնելով, որ ԼՏՊ-ն Հայաստանի առաջին նախագահն է, շատ բաներ լոռության է մատնվում ու չի ասվում: Դա եղել է ներքին խոհանոց: Սակայն ամեն ինչ վերագրել մի մարդու նշանակում է ստիպել "խոհանոցային" գաղտնիքները բացել, կամ էլ առանց տվյալների հակադարձել: Կընտրեմ երկրորդը ու կլինեմ կարճ, "դա ԼՏՊ-ն չէր" ու "ինչպես Ռուսաստանին ԴԱՐՁՐԻՆ ՀՀ դաշնակից հարցադրումն էլ սխալ է"

    ReplyDelete