Wednesday, March 11, 2009

նույնը թողեցին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ նույնն է թողել "Մարտի 1-ի գործով" քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի դատավճիռը: Հիշեցնենք, որ երկու ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա Մանուկյանը դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, իբր` մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար: Իսկ իրականում Մանուկյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների նման սեւեռվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի պատասխանատուն է եղել:

No comments:

Post a Comment