But a lot of the times, the execution of the strategy is bungled. There simply is not enough attention paid to the execution, or getting things done, when the strategy is devised. A glossy piece of paper is worthless if it's not going to materialize. One component of making sure that the strategy can be executed is to be realistic about the current situation that surrounds the organization. A SWOT analysis is a useful tool to start.
So, what brought about this mini lecture about strategy, realism and execution?
It's not a secret that Armenia is surrounded by hostile neighbors, i.e. Azerbaijan and Turkey. To make sure that the country is safe, Armenia needs a strong army. A lot of money is spent on the army which is something I support wholeheartedly. My occasional argument that the resources could be allocated to investments that can bear big fruits in the future usually ends when I say to myself that these investments won't matter if the country is invaded and occupied by an enemy.
Given the high importance of the army, it is imperative to have a good strategy and implement it. But as I said, the implementation process requires that the capabilities are recognized and the leadership looks at the situation realistically. The Defense Minister in the article below is being asked about the corruption in the army. He is very defensive and rejects the idea that it indeed exists. As such, he is not being realistic and his attitude makes sure that the corruption goes on, the army's development and strengthening is endangered and because of that the future of Armenia is endangered.
Here is the text from Zhamanak Yerevan.
«Ասեք էդ մարդու անուն-ազգանունը, գնանք պայքարենք»
17:04 Yerevan | 13:04 GMT | Thursday 4 December 2008
Մարինե Խառատյան
Մեր խմբագրությունը վերջերս ահազանգ էր ստացել զինակոչիկների ծնողներից, որ կոռուպցիան բանակում աճում ու բարգավաճում է. զորակոչիկին Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի սահմանամերձ գոտի չուղարկելու դիմաց ՊՆ համապատասխան «գործ դզողները» 2500 դոլար կաշառք են ուզում: Սահմանամերձ միջադեպերից ահաբեկված շատ ծնողներ վաճառում են վերջին ինչքը` իրենց զավակներին Ղարաբաղ ու սահման չուղարկելու համար: Նրանք, ովքեր համարժեք վաճառելու ոչինչ չունեն, երեխաներին ուղարկում են բանակ Աստծո հույսին կամ փորձում արդեն զորամասերում ավելի փոքր գումարներով ինչ-ինչ խնդիրներ լուծել:
Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում է կոռուպցիայի դեմ պայքարը բանակում` ներկայացնելով մեր խմբագրության ստացած ահազանգը: «Արդարության սկզբունքները միշտ էլ իմ ղեկավարման կարեւոր սկզբունքներից են եղել եւ իմ ծառայության ընթացքում ես միշտ էլ ուշադրություն եմ դարձնում բոլոր ոլորտներում իրականացվող միջոցառումների արդար լուծմանը: Ինչ վերաբերում է ձեր ասած թվերին` ես դրա մասին առաջին անգամ եմ լսում, բայց համոզված եմ, որ լինում են բացթողումներ, լինում են թերություններ: Եթե դուք նկատել եք, հավաքակայանում, զորակոչին վերաբերող մասերով մենք բավականին խստացրել ենք պահանջները: Եվ ուզում եմ ասել, որ այդ պայքարը պետք է լինի համատեղ, եւ մենք, եւ հասարակությունը միասին պետք է պայքարենք: Եթե դուք ունեք փաստեր, եւ մենք կարող ենք այդ մարդկանց բռնել, պատժել, ապա խնդրեմ ասեք, եւ մենք կիրականացնենք»:
Սեյրան Օհանյանին հիշեցրինք, որ երբ ինքը նոր էր նշանակվել նախարարի պաշտոնում, ինչ-որ շարժ եղավ, խոսակցություններ կային, որ գումարները հետ էին տալիս, «գործերը» չէին ստացվում, հիմա փաստորեն «գործերը» ստացվում են: «Ես եւ գլխավոր շտաբի պետը ժամանակ առ ժամանակ, նաեւ այլ վարչության պետերի հետ այցելում ենք, բոլոր ցուցակները խառնում ենք` ով որտեղ պետք է գնա եւ այլն: Ասեք էդ մարդու անունը, գնանք բռնենք, պատժենք: Ի՞նչ եք կարծում, ես գիտեմ էդ մարդկանց եւ չե՞մ ձերբակալում», - հայտարարեց պաշտպանության նախարարը: Մեր դիտարկմանը, թե միգուցե նախարարն առաջ ավելի հետեւողական է եղել, Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Հիմա էլ ենք հետեւողական: Ես միշտ էլ ասել եմ, եթե այդ փաստի դեմ ուզում ենք պայքարել, եկեք երկուստեք պայքարենք»:
Անուններ ասելու նախարարի հորդորին ի պատասխան հարցրինք, թե ծնողը կարո՞ղ է նման քայլի դիմել, երբ, օրինակ, սպանության այդքան դեպքեր են լինում բանակում: «Բանակում սպանություններ չկան, բանակում լինում են դեպքեր...: Ասեմ, ի դեպ, սպանությունների քանակը բանակում տարեցտարի նվազում է: Արտակարգ պատահարներ ծառայությանը վերաբերող առաջին գծում լինում են, բայց զուտ սպանությունների քանակը բանակում նվազում է: Ի՞նչ եք հիմա ուզում ասել: Էդ դեպքում դուք եք խախտողը, որ չեք ուզում ասեք, որ մենք պայքարենք դրա դեմ: Ասեք էդ մարդու անուն-ազգանունը, գնանք պայքարենք, գնանք բռնենք»: Նշենք, որ մեզ դիմած զինակոչիկների ծնողները խուսափեցին անուններ նշելուց:
...Փաստորեն, պաշտպանության նախարարը մեզանից իմացավ մի բան, որ Հայաստանում գիտի զորակոչիկ բարեկամ, ծանոթ, հարեւան ունեցող գրեթե յուրաքանչյուրը:
No comments:
Post a Comment