Thursday, October 02, 2008

Looks like there were far more victims than what the government said.

Հիմա արդեն կարող ենք միանշանակ պնդել, որ մարտի 1-ի զոհերի թիվը գերազանցում է պաշտոնապես հայտարարվածին, եւ սա ակնհայտ դարձավ մարտի 1-ը կոծկելու ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստից հետո: Տխրահռչակ դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարեց, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում "Ա1+"-ի հեռուստաօպերատորի արձանագրած ծնոտը, որը ընկած է հենց փողոցում արյան լերդացած լճակի մեջ, իրականում ոչ թե մարդու, այլ խոզի ծնոտ է: Սա էլ բավական չէ, ըստ Վարդանյանի` կադրը մոնտաժված է: Իհարկե, ՀՀ քաղաքացիները հասկանալիորեն փողոցում ընկած մարդկային ծնոտներ չէին տեսել, եւ սրա համար անհրաժեշտ էր, որ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան անունով մարդիկ հայտնվեին ՀՀ իշխանության ամենավերին օղակներում: Բայց Շոթա Վարդանյանը գոնե պետք է հասկանար, որ մենք Ադրբեջանում չէ, որ ապրում ենք, եւ Հայաստանում խոզի, խոճկորի գլխից պատրաստվող ճաշատեսակների ահագին մեծ ցանկ կա, ու մեր երկրում շատերն են խոզի ծնոտ տեսել:

Իհարկե, չի կարելի բացառել, որ հենց իր` Վարդանյանի եւ իր համախոհների ծնոտները իդենտիֆիկ են այս, գուցե թե նաեւ ուրիշ կենդանիների ծնոտների հետ, բայց սրանից խնդրի էությունը չի փոխվում: Ինչ վերաբերում է կադրը մոնտաժված լինելու մասին պնդմանը, Վարդանյանը մոռացել է, որ ինքը դատական բժիշկ է եւ ոչ թե համակարգչային մասնագետ: Ու ինչպիսի թեթեւությամբ նա հասկանում է, թե դիակի միջից դուրս բերված գնդակը արձակած անձը ինչ քաղաքական հայացքներ ունի, նույն թեթեւությամբ էլ հետեւություններ է անում իր համար բացարձակապես անծանոթ մի ոլորտից` չհասկանալով, որ ինքը հեռուստամոնտաժից հեռու է նույնքան, որքան խոզը տուռնիկից:

Բայց իշխանությունների հաշվարկը այս հարցում պարզ է. նրանք իրենց հեռուստատեսություններով մի անհեթեթ վարկած են շրջանառության մեջ դնում` հասկանալով, որ հակառակի մասին ոչ մի փաստարկ նույն եթերից չի հնչելու: Իսկ ընդհանրապես, տվյալ իրավիճակի նկատմամբ իշխանության գրգռվածությունը շատ ավելի խորը պատճառներ ունի: Մի անգամ արդեն գրել եմ, որ մարտի 1-ի երեկոյան բախումը սկսվել է այն բանից հետո, երբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում գտնվող ցուցարարները տեսել են, որ իրենց շարքերում գտնվող մարդիկ սպանվում են ուղիղ նշանառությամբ: Խնդրո առարկա ծնոտն էլ չէր կարող գետնին հայտնվել, եթե առայժմ անհայտ տվյալ անձը խոցված չլիներ հզորագույն դիպուկահար զենքով: Այսինքն` մարտի 1-ի զոհերին թաքցնելով` իշխանությունը փորձում է թաքցնել տարածքում դիպուկահարների գործունեության փաստը: Իսկ այն, որ ջրցան մեքենան, ինչպես կրկին արձանագրել է "Ա1+"-ի օպերատորը, լվանում էր խնդրո առարկա տարածքը` այն մաքրելով արյան հետքերից եւ մարդկանց մարմնի մասերից, ցույց է տալիս, որ օպերացիան մանրամասնորեն պլանավորված է եղել նախապես: Եւ ի դեպ, թաքնված զոհերի թվի վերաբերյալ կարելի է եզրակացություններ անել հենց իր` Շոթա Վարդանյանի նախորդ ելույթներից: Ինչպես հիշում եք, նա բերնից թռցրել էր, թե իրենց դիահերձարանում, որտեղ տարվում են միայն բռնության արդյունքում մահվան հասած անձանց դիակները, մարտի 2-ին մոտ 40 դիակ է եղել: Իսկ սա նշանակում է, որ մարտի 1-ին դիպուկահարները աշխատել են բավական ծանրաբեռնված: Բայց սա մի վարկած է, որի շուրջ կարելի է վերջնական եզրակացության հանգել միայն իշխանափոխությունից հետո, երբ հայ հանրությունը Շոթա Վարդանյանից քննություն կընդունի խոզի ծնոտի կառուցվածքի վերաբերյալ:

Հ.Գ. Մարտի 1-ի գործով քննիչը զոհերի պաշտոնական թիվը կասկածի տակ վերցնողներին հարցնում է. եթե ավել են զոհերը, ո՞ւր են դիակները, ինչո՞ւ անհետ կորածների մասին հաղորդագրություն չկա, ինչո՞ւ նրանց հարազատները չեն բողոքում: Իսկ այդ նույն ժամանակ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը իր հրավիրած ասուլիսում ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանում հանցագործություններ թաքցնելու արատավոր պրակտիկա է գոյություն ունեցել: Այսինքն` տեղի են ունեցել հանցանքներ, բայց դրանք օրենքով սահմանված կարգով չեն արձանագրվել, դրանց առիթով քրեական գործեր չեն հարուցվել, քննություն չի կատարվել: Այսինքն` դեպքը իրականում եղել է, բայց պաշտոնապես չի եղել: Սա, կրկնում ենք, ՀՀ ոստիկանության պետի խոսքերն են: Եւ կարծում եմ` այլ մեկնաբանությունների կարիք չկա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

3 comments:

  1. Well, there'd been rumors of many more casualties...

    The U.S. is sending some experts in to "advise", although maybe what's really needed for this one is the cast of CSI: Las Vegas" (quoting from non-linking lragir.am)

    U.S. EMBASSY SPONSORS VISIT BY U.S. 9/11 COMMISSION STAFF

    Three distinguished American experts who formerly participated in the U.S. National Commission on Terrorist Attacks Upon the United States (more commonly known as the 9/11 Commission) will visit Armenia October 5-11. The visiting experts will consult with relevant Armenian officials examining the March 1-2 events in Yerevan, and especially the National Assembly\'s Ad Hoc Commission of Inquiry into March 1-2 Events. The idea for such a visit was first proposed to Armenian officials by Assistant Secretary of State David Kramer during his June 2008 visit to Yerevan. The visit is sponsored by the United States Embassy and is funded by USAID. The three visiting experts will be Christopher Kojm, John Farmer, and Michael Hurley.

    The purpose of this visit is for the U.S. experts to share with their Armenian counterparts the experiences and lessons learned from the U.S. 9/11 Commission experience. The experts will share their knowledge about the management, operations, successes, and difficulties that the 9/11 Commission faced, and provide these insights both to the Ad Hoc Commission and to officials involved in organizing the independent experts group that will supplement the parliamentary inquiry. The delegation will also consult with the Prosecutor General of the Republic of Armenia about the criminal investigation work.

    The visiting U.S. 9/11 Commission experts will not directly assist in any inquiry or investigation concerning events in Armenia. They will not conduct an assessment or report about the efforts underway in Armenia. The sole purpose of this visit is to convey information and insights about the lessons learned from the U.S. experience with the 9/11 Commission.
    [...]

    ReplyDelete
  2. Yeah, we know how they handled the 9/11 investigation... Basically, a rubber stamping the official version.

    ReplyDelete
  3. None of the records that I read specify a victim with a missing jaw therefore there is at least one more dead making it 11. If it can be 11 it can easily be more than that.
    Even an independent investigation will not be able to establish the full picture because many key people (e.g. doctors) will be afraid to testify. The only way to find out the truth is change of regime.

    ReplyDelete