Sunday, October 12, 2008

Սերժիկ-Էձիկ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հայ հանրությունից ներողություն խնդրելով ֆեդերացիայի լոգոյից Արարատ լեռան պատկերը հանելու համար, ձեռքի հետ էլի փորձեց կռուտիտ լինել` ասելով, թե լոգոյի նմանատիպ փոփոխությունը կապ չի ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստան կատարելիք այցի հետ:

Կապը ոչ միայն ուղղակի է, այլեւ թուրքական կողմը շատ հստակ պայման է դրել. Գյուլը կգա Երեւան, եթե ՀՖՖ խորհրդանիշի վրայից հանվի Արարատի պատկերը: Սա դժվար չէ ապացուցել սովորական փաստերի համադրումով. Հայրապետյանն ասում է, որ ՀՖՖ խորհրդանիշը փոխելու որոշումը վաղուց է կայացվել: Եթե անգամ նման որոշում եղել է, սա չի շտկում իրավիճակը, որովհետեւ ոչ ոք խորհրդանիշ չի փոխում տարվա կարեւորագույն խաղի նախաշեմին, երբ հազար ու մի կազմակերպչական խնդիր է գլխիդ թափված: Խորհրդանիշը փոխում են ամենահանգիստ սեզոնին, երբ ուրիշ անելիք չկա: Ընդ որում, հայտարարություն է տրվում, խորհրդանիշների նախագծերի մրցույթ է հայտարարվում, որպեսզի ընտրվի լավագույնը: Իսկ որ նոր խորհրդանիշն ընտրվել է հապճեպ, վկայում է ինքը` խորհրդանիշը: Դրա վրա դիզայներական 0 աշխատանք է արված. վերցրել են Հայաստանի պետական զինանշանը եւ նրա կենտրոնում գտնվող պատկերազարդ վահանի վրա գրել «FFA»: Բայց շատ ավելի հետաքրքիր է, թե այս գրությունը ինչ է իր տակ թաքցնում. խնդիրն այն է, որ Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում` այնտեղ, ուր գրվել է «FFA», հայոց մի քանի արքայական տների զինանշաններից բացի, վերեւի մասում պատկերված է նույն Արարատ լեռը` Նոյան տապանով: Եւ ահա, «դիզայներական» այս փոփոխությունով սերժանտները Արարատի պատկերը վերացրել են ոչ միայն ՀՖՖ խորհրդանիշի, այլեւ Հայաստանի պետական զինանշանի վրայից, մի փաստ, որ մի տեսակ չնկատելու տրվեց հայ-թուրքական հանկարծահաս իդիլիայի ֆոնին: Իսկ հիմա, երբ ակնհայտ է, որ իդիլիա գոյություն չի ունեցել, սերժանտական «ազգային» ուժերը, որոնք ընդդիմության նկատմամբ ուժային գործողությունների բարենպաստ ֆոն ստեղծելու համար ուրացան իրենց իսկ կողմից տարիներ քարոզված ազգային արժեքները, «Կոնվերսբանկով», «Զվարթնոց» օդանավակայանով-բանով առաջանցիկ տեմպերով մտան Գյուլի հետույքը, այնտեղից դուրս տռվելով` որոշել են վերադառնալ ազգային արժեքներին: Էլ ներողություն, էլ բան, էլ խմած ենք եղել` չենք իմացել: Չզարմանաք, եթե խոստանան ՀՖՖ նոր խորհրդանիշի վրա պատկերել Վանա տառեխին: Չզարմանաք, եթե Սերժը հայտարարի, որ ինքը Գյուլի Երեւան գալու օրը քաղաքում չի եղել, եւ ընդհանրապես` ինքը նրան Երեւան չի հրավիրել, եւ իր այն ելույթը, որ մեկնաբանվել է որպես հրավեր, կտրված է եղել կոնտեքստից: Ընդհանրապես, Սերժիկ-Էձիկ զույգը սպասվածից ավելի արագ ցույց տվեց իր դիվանագիտական բոբիկությունը: Եւ ձեզ հայտնի տարիների ընթացքը ցույց է տալիս, որ եթե այս իշխանությունը ինչ-որ հմտություն, այնուամենայնիվ, ունի, դա քիլլերի հմտությունն է: Չնայած, սա էլ դժվար է հմտություն անվանել, որովհետեւ քիլլերների սրանց բուրգը հինգ րոպեում կբացահայտվի, եթե Հայաստանում ուչաստկովիի մակարդակ ունեցող գոնե մեկ համարձակ քննիչ լինի:

Հ.Գ. Դեռ պետք է պարզաբանվի, թե Թուրքիայի հետ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ցույց տված խայտառակ խաղը ինչպիսի հոգեբանական կապ ուներ ՀՖՖ խորհրդանիշի փոփոխության հետ: Գուցե տղերքը սա ընկալել են որպես հանձնվելու անուղղակի հրահա՞նգ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
10.10.2008

No comments:

Post a Comment