Thursday, August 28, 2008

Սամցխե-Ջավախքը պիտի միանա Հայաստանին

Սա Ժիրայր Սեֆիլյանի կարծիքն է

Արդյոք Սամցխե-Ջավախքի համար անկախություն ձեռք բերելը ռեալ հեռանկա՞ր է այն իրավիճակում, որը ստեղծվել է տարածաշրջանում՝ վրաց-օսական եւ ռուս-վրացական ռազմական առճակատումից հետո, եւ արդյոք Ջավախքում նման ձգտումները չե՞ն բարդացնի հայ- վրացական հարաբերություններն ու Հայաստանն ավելի աննպաստ վիճակում չի՞ հայտնվի՝ նկատի ունենալով, որ մեր միակ հյուսիսային դարպասը դեպի արտաքին աշխարհ Վրաստանն է: Երեկ այս հարցով դիմեցինք «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Այս նախաձեռնությունը երեկ ողջունել էր Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման փաստը՝ հույս հայտնելով, որ «Ազատությունը՝ որպես Աստվածատուր շնորհ, թեւածում է նաեւ Սամցխե-Ջավախքի հայության գլխավերեւում»: «Ամեն անգամ, երբ խոսել ենք Ջավախքի, նրա հայապահպանության մասին, եղել է կարծիք, որ դրանով կարող ենք վնասել, փակել մեր միակ հյուսիսային ճանապարհը: Բայց մենք համոզված ենք, որ երբ Ջավախքը հայաթափվի, այդ ժամանակ ճանապարհը կփակվի: Գլխավոր երաշխիքը, որ ճանապարհը միշտ բաց կլինի՝ Ջավախքի հայապահպանումն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժ. Սեֆիլյանը: Վրաստանի տարածքում Ջավախքի հարցը բարձրացնելու դեպքում ջավախահայությունն արդյոք մանրադրամ չի՞ լինի, օրինակ՝ նույն Ռուսաստանի ձեռքին: «Մեր հայտարարությամբ մենք որեւէ կողմի համար «պրո» կեցվածք չենք ուզում դրսեւորել: Պարզապես ուզում ենք հիշեցնել, որ գոյություն ունի Ջավախքի խնդիր: Այսօրվա՝ Սահակաշվիլիի Վրաստանը ձգտում է մինի կայսրություն ձեւավորելուն: Մեր պատկերացմամբ՝ Վրաստանը այդպիսին չպետք է լինի: Այն առնվազն ֆեդերատիվ կամ նույնիսկ կոնֆեդերատիվ պետություն պետք է լինի: Միայն այդ ճանապարհով է հնարավոր այս տարածաշրջանը հանգիստ թողնել: Հիմա, շնորհիվ սահակաշվիլիների ռեժիմների, իրավիճակը սրվել եւ վերաճել է պատերազմականի, որից նաեւ մեր երկիրն է տուժում: Մենք կրում ենք Սահակաշվիլիի ռեժիմի վնասները: Մեզ ավելի ձեռնտու է, որ Վրաստանում ձեւավորվի մի վարչակարգ, որը կայսրության վերածվելու ձգտումներ չունի»,- ասաց Ժ. Սեֆիլյանը: Նրա համոզմամբ, ջավախահայությունը կարող էր տուժել, եթե Սահակաշվիլին Հարավային Օսեթիայում հաջողության հասներ, որովհետեւ, ինչպես ակնարկեց Ժ. Սեֆիլյանը, դրանից հետո ավելի մեծ թափ էր ստանալու Ջավախքի հայաթափումը, ինչն, ըստ նրա, առկա է արդեն մի քանի տարի. «Եթե ջավախահայությունն իր իրավունքների տերը լինի, որեւէ սրման խնդիր չեմ տեսնում: Նաեւ ջավախահայությա՛ն նպատակը իրավիճակի սրումը չպետք է լինի: Պարզապես իր իրավունքներին տեր կանգնելու խնդիր կա, մանավանդ, որ մենք Ջավախքում բնիկ ենք, եկվոր չենք: Սա շատ կարեւոր հանգամանք է, որը Սահակաշվիլիի կողմից անտեսվել է: Ավելին, այս ծրագրին մեր իշխանությունները, դժբախտաբար, ոչ միայն լուռ նայել, այլեւ մեղսակից են եղել»: Ժ. Սեֆիլյանի կարծիքով, Ջավախքը՝ Ախալցխայից մինչեւ Ծալկա, պետք է փաստացի միանա ՀՀ-ին: Դա կլինի դե-յուրե ինքնավա՞ր մարզ, թե՞ այլ բան, Սեֆիլյանը չի կարեւորում՝ օրինակ բերելով Արցախը, որը «փաստացի միացել է ՀՀ-ին»: Դա նոր պատերազմ չի՞ նշանակում: Ի պատասխան՝ Սեֆիլյանն ասաց. «Վրաստանում պատերազմներ լինելու են միմիայն ռեժիմի ներկայացուցչի խելագարության պատճառով, ինչպես՝ Հարավային Օսեթիայի պարագայում: Պատերազմների պատճառը ոչ թե փոքր ժողովուրդների պահանջատիրությունն է, այլ՝ ռեժիմի կայսերական ձգտումները»: Պաշտոնական Երեւանը պե՞տք է ճանաչի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այս հարցին Ժ. Սեֆիլյանը պատասխանեց. «Միակ բանը, որ այսօր պիտի անի ՀՀ իշխանությունը՝ օր առաջ հեռանալն է»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

7 comments:

  1. This is absolutely wrong. Some people seem to sleep and dream of Armenia being hated by all its neighbors for the sake of possessing a few square meters of additional land. There is an example of such country at the moment. It is called Israel. However, Armenia is very far from being an Israel, there is no any superpower in the world interested in backing Armenia, as USA backs Israel. Even if it had similar backing of the USA or Russia, Armenians must be aware, more than any other nation in the world, that no Empire survives for too long. We saw fall of USSR recently and observing how USA is cramping down. Actually Mr. Sefilian advises to repeat the error of Georgia, which had too much confidence that USA will help her. Russia is interested in weakening Georgia and kicking the USA out, but it is not interested in partitioning Georgia for benefit of Armenia, or strengthening Armenian state.

    Annexing part of Georgian territory in the name of saving local armenian population from Georgian dominance is a crap. It only may result in changing their miserable existence in Georgia to even more miserable existence in Armenia, which in turn will speed up emigration form Armenia and deserting existing territory. Armenia has no chance to become a powerful, prosperous nation without its immediate neighbors. Forget it. The only way to improve life of Armenians living in Armenia, in Georgia, in NKR (mind you it is still part of Azerbaijan by international standards) is to ensure that our neighbors are prosperous and safe. Southern Caucasian states need cooperation, not confrontation. The confrontation did not lead to anything good. Annexation of Javakhetia does not even resolve geopolitical task of getting access to the sea. It just makes our neighbors mad, weakens Armenian state and increases emigration. Georgians suffered a huge loss and setback. It is good time to work with them, proposing a joint solution for our joint ills. It is good time to use diplomacy, not bullying. Armenia doesn't have balls of bully, it relies on Russians, which is completely wrong. Mr. Sefilian is a warrior, he may take a rifle and go occupy part of Georgia. It may be possible today, since Georgian army is non existent. But does Mr. Sefilian think of political reverberations of such act. I do not see any positive developments from such step in the present moment. Is it going to give any dividends in the future?
    It is time to learn, what Europeans learnt after WWII. French and Germans living in Alsace today are rich and happy Europeans.

    ReplyDelete
  2. I agree with spm.

    If Saakashvili regime and before that Gamsakhurdia and Shivardnadze regime were acting fullish doesn't mean that we should mimic them. We now saw the result of their narrow minded, idiotic nationalism and as Trotsky called it "Little Empire" mentality. If they created a Swiss like federation now they would have the most powerful country in post-Soviet region.

    I think the Georgian public is in a shock and Armenians should be supportive instead of antagonizing them. We need to stick together even have a small EEC like union.

    This can be achieved when democracy is established in Armenia. That will be soon.

    ReplyDelete
  3. Absolutely correct. Karabagh was a good lesson for us. Let's not repeat the same mistake, otherwise we may lose Armenia.

    ReplyDelete
  4. Sorry, my question does not refer to the topic under discussion but I couldn't find any information on yesterday's government declaration concerning "dasakhosner". Does anybody know anything about this outrageous decision?

    ReplyDelete
  5. There are far more creative ways of making sure Javakhq is Armenian besides annexation. Actually, annexation is the least creative way (as it is, we have the issue of Arcakh and the surrounding territories that is not resolved yet. Let's annex these before we think of anything else).

    Cultural, social and economic ties with Armenia and the rest of the Diaspora are what's needed here. Also, we have the provision for dual citizenship. The Javakhq Armenians can and should be encouraged to get Armenian citizenship in addition to their Georgian citizenship. I believe the Georgian laws allow dual citizenship as well.

    Even a formal autonomy is not needed here.

    The Armenian government has to come up with an agreement with the Georgians about this. The last thing the Georgians need is another ethnic group looking for autonomy/independence so they will probably be more open to giving freedoms than they were a month ago.

    ReplyDelete
  6. Here is a news snippet about the lecturers.

    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում սպառնացել է, թե այն ուսուցիչները կամ դասախոսները, ովքեր ուսումնական հաստատություններում կզբաղվեն քաղաքական քարոզներով, կազատվեն աշխատանքից:

    Հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանը սրանով հրահանգել է աշխատանքից ազատել անթաքույց ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչներին ու դասախոսներին: Բայց եթե տեսականորեն պատկերացնենք, որ Տիգրան Սարգսյանն իրոք ուզում է անել այն, ինչի մասին հրահանգում է, ապա սա քայլ է` ուղղված Սերժ Սարգսյանի դեմ: Խնդիրն այն է, որ դպրոցների 99 տոկոսի տնօրեններն իշխանական կուսակցությունների, առավելապես Հանրապետականի անդամներ են, մեծ մասը ընտրական հանձնաժողովների անդամներ կամ նախագահներ են: Հենց նրանք են հիմնականում զբաղված ընտրակեղծիքներով եւ Սերժի միտինգների ժամանակ երեխաների ու ծնողների գլխաքանակներ ապահովելով: Իսկ բուհերի մասին, մանավանդ` ԵՊՀ-ի մասին, խոսելն իսկ ավելորդ է: Ու եթե Տիգրան Սարգսյանի հրահանգն իրոք կատարվի, Սերժի ոտքի տակից հողը կգնա:

    ReplyDelete
  7. Nazarian,
    You are quite right that the absurd decision will harm SS's reputation still more but as to the YSU professors, nearly half of them are opposition oriented. No parallel can be drawn between them and the school teachers.

    ReplyDelete