«Բլոգերական» սպեցիֆիկա |
Այն, որ երկուշաբթի օրը կայացած նախագահի ասուլիսին չէին հրավիրվել ընդդիմադիր թերթերի ներկայացուցիչները, մեղմ ասած, խելամիտ որոշում չէր: Եթե Սերժ Սարգսյանը իսկապես ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է, ապա այդ քաղաքացիների մեջ, անշուշտ, մտնում են նաեւ հիշյալ թերթերի բազմահազարանոց ընթերցողները, որոնք իրավունք ունեն առաջին ձեռքից իմանալու երկրի ղեկավարի ասածները, ինչպես նաեւ ստանալու այդ թերթերի լրագրողների կողմից հնչեցված հարցերի պատասխանները: Պետական մոտեցումը, կարծում եմ, բացառում է լրատվամիջոցներին «յուրայինների» եւ «օտարների» բաժանելը, եւ նախագահական նստավայրն այն տեղը չէ, որտեղ նման բաժանումներ պետք է կատարվեն: Ուզում եմ անհամեստորեն հիշեցնել, որ երբ ես ՀՀ առաջին նախագահի մամուլի քարտուղարն էի (1993-ի մարտից մինչեւ 1994-ի փետրվարը), մտքովս անգամ չէր անցնի որեւէ ասուլիսի կամ բրիֆինգի չհրավիրել, ասենք, դաշնակցական ուղղվածության թերթերին, որոնք այն ժամանակ շատ ավելի ընդդիմադիր էին, քան այսօրվա ամենածայրահեղ արմատական լրատվամիջոցները: Փոխարենը Սերժ Սարգսյանի ասուլիսին մասնակցում էին երիտասարդներ, որոնք ներկայացել էին որպես «հայ բլոգերներ»: Խոստովանեմ, որ դաստիարակված լինելով տպագիր խոսքի վրա՝ բավականին հեռու եմ «բլոգի», «չաթի», «ֆորումի»՝ ընդհանրապես ինտերնետային մշակույթից: Գործի բերումով երբեմն կարդում եմ հայերի կողմից կազմակերպված քաղաքական թեմաներով ինտերնետային քննարկումներ, բայց այնտեղ, ճիշտն ասած, որեւէ պայծառ գաղափարների կամ խորը մտքերի չեմ հանդիպել: Հիմնականում հայհոյանքներ են, ընդ որում՝ ոչ այնքան քննարկման առարկայի, որքան իրար հասցեի. «Տո, դու ո՞վ ես, այ ..., որ այստեղ քո կարծիքն ես գրում»: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի հիման վրա են անծանոթ մարդիկ (ենթադրենք, Շվեդիայում եւ ԱՄՆ-ում ապրող հայ երիտասարդներ) իրար վերջին բառերով անպատվում. հավանաբար, ինտերնետում այդպես է պետք գրել: Իհարկե, մեր տպագիր մամուլում նույնպես կարելի է հանդիպել «տո, դու ո՞վ ես» մակարդակի բանավեճեր, որոնք, սակայն, զազրախոսության վերջին սահմանը չեն անցնում: Մշակույթի առանձնահատկությունն է. առաջ գրում էին ցանկապատի վրա, հիմա՝ ինտերնետում: Չգիտեմ, «հայ բլոգերների» որ մասն են ասուլիսում ներկայացրել Սերգեյ Չամանյանը եւ Տիգրան Քոչարյանը, բայց նրանց տված հարցերը չափազանց յուրահատուկ էին: «Բլոգերներին», ըստ էության, հետաքրքրում էր. ա/ ինչո՞ւ իշխանությունը բռնություն չի կիրառում Հյուսիսային պողոտայում նստացույց անողների դեմ, բ/ ինչո՞ւ իշխանությունը բռնությամբ չի խոչընդոտում Մատենադարանի մոտ անցկացվող ընդդիմության հանրահավաքներին: Համաձայնեք, նման հարցեր կամաչեր տալ նույնիսկ «Հայլուրի» թղթակիցը: Գուցե դա է՞լ է մտնում «բլոգերական սպեցիֆիկայի» մեջ: |
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
Wednesday, July 23, 2008
Old school media.
What intrigues me in this editorial is not the opinion of the editor but the acceptance that he is far from the internet and the processes that take place online. I am debating whether it is possible to sit behind a desk and lead a daily newspaper without being an active consumer of online content. Even if some of it is unpleasant...
Question isn't whether it's possible, because of course it's possible, just like it's possible be the commander-in-chief of a military when one has run away from one's own military duty, or to run a country while being barely literate in the language. But it does make the newspaper an irrelevant historical relic instead of being journalism.
ReplyDeleteAt least he admits it.
ReplyDeleteIn an odd coincidence, my email header just popped up this quote (is my email reading my thoughts now??): Quote of the Day - Niccolo Machiavelli - "Whosoever desires constant success must change his conduct with the times."
ReplyDeleteՉգիտեմ դիտմամբ, թե պատահմամբ, սակայն Նազարյանը ճիշտ ձևափոխել հարցերը: Կիրառելով բռնություն բառերը, երևի փորձել է հարցերին առավել դաժան տեսք տալ, սակայն, երևի հայ ազգի ցավը կայանում էնրանում, որ տարիներ շարունակ չունենալով պետականություն, շատերը դժվար են ընկալում, որ բռնություն կիրառելու իրավունք ունի միայն պետական ինստիտուտները: Ինչպես կասեր դասականը, "պետությունը դա այն տարաքն է, որի վրա այդ պետության ինստիտուտները ունեն բռնության մենաշնորհ"
ReplyDeleteՈր օրը, որ ոստիկանությունը զրկվում է իր բռնության մենաշնորհը կիրառելու իրավունքից` այդ պետությունը սկսում է համարվել failed state.
Ցավոք սրտի սրա մասին դեմակրատիաոլոգները չեն սիրում խոսել, ու երիտասարդություն էլ, թեպետ արդեն անկախ պետությունում է ապրում, տեղյակ չի լինում:
Շատ ճիշտ է Anonymous 5.16 PM դրա համար էլ այն կոչվում է «պետություն» կազմված լինելով պետ բառից: Ես սա նշել եմ բազմից բայց կրկնեմ նորից, երբ կա պետ ապա կա ենթակա: Նույնը նաև վերաբերում է Իշխանություն բառին:
ReplyDeleteերբ կա պետ կամ իշխան ապա կա ստրուկ կամ ենթակա որի դերը տրվում է ժողովրդին: Պարզունակ բայց շատ վառ ապացույցը Հս Պողոտայի «Պետական կարիքնէրի համար կառուցվող/ած շենքերն են: նույն բանը կատարվում է հենց նույն Ամերիկայում կամ Եվրոպայում ուղակի այնտեղ ավելի բարդ է և ոչ շատ աչքի զարնող:
Ամբողջ խնդիրը կախված չէ Քոչարյաններից կամ Պրեսկոտներից խնդիրը սիստեմի արատների մեջ է, որը ունեն գլոբալ բնույթ: Հայաստանում սա շատ պրիմիտիվ վիճակում է և հետևաբար ավելի շատ հնարավորություն կա այն հաղթահարելու:
Իսկ խնդրի հաղթահարումը միայն ժողովրդի միասնության և իր իրավունքներին տեր կանգնելու մեջ է: Սա ես կկոչեմ ուղիղ դեմոկրատիա կամ ժողովրդական ինքնավարում կամ եթե ուզեք Հայաստանի ժողովրդական Ինքնավարություն: ևվ այս ինքնավարությունը ժողովուրդը ինք պետ է ձեռք բերի երբ նրան դա տրվի ապա այդ տվողը ինքնապերաբար կդառնա նրա նոր իշխանը:
Միայն միշտ մեկ քալ առաջ լինելը մեզ կփրկի:
Շնորհակալություն Հայկ արձագանքելու համար, թեպետ կասկածում եմ, որ Վեբերը հայկական պետություն կամ իշխանություն բառերի ծագումնաբանության հիման վրա է տվել պետության սահմանումը` որպես բռնության մենաշնորհ:
ReplyDeleteԻնչ վերաբերվում է ուղիղ դեմոկրատիային, ապա այն գոյություն ունի միայն անարխիստական տեսություններում, որտեղ ժողովուրդը ինք իրեն կարգավորում է: Դրանց հետ բանավիճելը շատ դժվար է, նույնիսկ Հայաստանում ազատության հրապարակը, երբ այնտեղ չէին գործում ՀՀ օրենքները, բայց գործում էր մարդկանց փոխադարձությունը ու փոխօգնությունը, ապացուցում էր, որ անարխիզմի ժամանակ բռնություն ավելի քիչ է լինում, քան երեք ճյուղերի բաժանված դեմոկրատիայի դեպքում: Ամեն դեպքում ես անարխիզմին դեմ եմ:
Մի բանում դու ճիշտ ես Հայատանի խնդիրը համակարգի մեջ է, սակայն գլխատված բուրգի տեսության կողմնակից նույնպես չեմ կարող լինել: Դրա հեղինակը Ստալինն է, և հետևանքները պատմությունը ցույց է տվել ԽՍՀՄ-ում և Չինաստանում: Այժմ փորձում ենք Ստալին բառը փոխարինել ժողովրդով և ասել, որ ժողովուրդը միշտ պետք է կարողանա գլխատել փտած բուրգի գագաթը: Սա ինձ համար ինչ-որ նոր տեսություն է, այսպիսի հասարակարգի մասին դեռևս ոչ-ոք չի անդրադարձել, և երևի նրա համար, որ այն ուտոպիա է: Փորձեմ ուտոպիստների մոտ ինչ-որ բան փնտրել:
Just because the state has the monopoly for using violence it doesn't mean that it should use it against its citizens for such basic things as the citizens demanding their constitutional rights. After all, Armenia has proclaimed to be a democratic state where the state belongs to the people (articles 1 and 2).
ReplyDelete"I am debating whether it is possible to sit behind a desk and lead a daily newspaper without being an active consumer of online content."
ReplyDeleteWhy not? What percent of the Armenian population actually has access to the internet? And since he's specifically talking about blogs, chats and forums, surely he doesn't have to know what the posters in all these think about the different issues in Armenia to better serve his readers.
He does an excellent job and is maybe one of 3 respectable journalists/editors in Armenia, cut him some slack.
Me, I wonder how much better his work would be if he embraced the internet and what he refers as the internet culture. Another thing is, if you don't like what you see, you can try to make it better. It's good that Aravot is online and even better that it's one of the handful sites with Unicode. If Abrahamian had had his own blog or something, he would probably make the blogosphere a better place.
ReplyDeleteEven Karadjic had an e-commerce selling spiritual help trinkets. :)
Aravot is sleaze journalism. has been for years. And just because they lighten up the tone, doesn't make it more reputable. This guy is an embarrassment and it is just the presence of even wackier and more out to lunch journalists that make him seem semi-competent.
ReplyDeleteHere is Karadzic's site:
ReplyDeletehttp://www.psy-help-energy.com/
Anonymous 6:38
ReplyDeleteՈւղիղ դեմոկրատիան այո մոտ է անարխիզմին բայց անարխիզմ չէ,այն շատ տարաբնույթ իզմ է (չեմ ուզում համակարգ բառը օգտագործել): Ընդհանուր նայելով անարխիզմի ամբողջ գաղափարը ժողովրդի հավասարության մեջ է: Բայց սա մի այլ քննարկման նյութ է: Ամենամեծ տարբերությունը այն է որ ուղիղ դեմոկրատիայում ի տարբերություն անարխիզմի կա կառավարություն: Կառավարություն ոչ թե կառավարելու ժողովրդին այլ կառավարելու, իրագործելու և սպասարկելու ժողովրդի պահանջները:
Վերադառնալով ուղիղ դեմոկրատիային այն կա, օրինակ Շվեցարիայում: Շվեցարիայում փաստացիորեն այսօր գործում է ուղիղ դեմոկրատիա, ավելի վաղ քան անարխիզմ բառը նույնիսկ դրվեց շրջանառության մեջ:
Միգուցե շվեցարական դեմոկրատիայի գոյության խնդիրը նրա ստեղծման մեջ էր, մի երկրի որտեղ չկային իշխաններ և թագավորներ այլ հենց ժողովուրդն էր որոշում: Այսօր դա նույնպես այդպես է:
Այսինք հնարավոր է ունենալ այդպիսի մի իրավիճակ հայաստանում որտեղ շատ որոշումներ կայացվեն համայնքներում իսկ ավել ընդհանուր որոշումները կայացվեն ռեֆերենդումնեի միջոցով:
Վերձնենք Թեղուտի օրինակը: Կայծում եմ թեղուտը պատկանում է և՛ համայնքին և՛ ամբողջ ժողովրդին: Այսինքն անտառի ոչնչացումը և հանքավայրի շահագործումը պետք է ուղղակիորեն որոշի ժողովուրդը այլ ոչ թե վարչապետը կամ APC-ին:
Հայկ
ReplyDeleteԱյժմ հասկացա, թե ինչ նկատի ունես: Ցավոք սրտի քաղաքական մշակույթը Հայաստանում այլ ուղղությամբ է զարգանում: Ի դեպ ժառանգությունը միակ կուսակցությունն է, որ փորձում է փոխել քաղաքական մշակույթը: Քո ասած մոդելը միայն Սկանդինավյան երկրներում, պլյուս Հոլանդիա և Շվեյցարիայում է գործում. այնտեղի քաղաքական մշակույթը իրոք շատ է տարբերվում աշխարհի մնացած բոլոր երկրներից:
Հանրային խորհրդի շուրջ քննարկումները ցավոք ցույց են տալիս, որ նույնիսկ եթե նման "ուղղակի ժողովրդավարության" պատուհան է տրվում, դրանից չեն օգտվում, այն պարզ պատճառով, որ չեն վստահում: Հայաստանի հաշվեկշռից կորել է վստահություն ակտիվը, իսկ այն վերականգնելը տարիներ է պահանջում: Գնում ենք Իտալական ճանապարհով, դա իմ դուրը չի գալիս, երբ պետք է վստահես միայն քո թիմակցին: ԼՏՊ-ն մեղադրեց ՌՔ-ի կլանիզմի մեջ, սակայն, եթե ուշադիր նայենք ՀՀՇ-ն ավելի շուտ է կլան հիշեցնում՝ կոչենք այն ժողովրդավարական կլան :) Միշտ զարմացել եմ, թե ինչպես այսքան տարի շարունակ ՀՀՇ-ն մեկ թիմի նման է իրեն պահել: Պատճառը նրանում է, որ այն իրականում կլան է և ոչ թե թիմ, կույր հավատը անչափ շատ է այնտեղ: Այնպես, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ձևավորված մրցակցային քաղաքական մշակույթը բերել է ուղղակի բախման, իսկ համագործակցային քաղաքական մշակույթի կրողները պիտակվում են որպես հաճախորդներ կամ ծախվածներ: Իհարկե, մեղավորը դե ֆակտո հաճախորդներն են, սակայն այս պիտակը փակել է նոր մշակույթի ձևավորման հնարավորությունները:
Այնպես թույլ տուր չհամաձյնվեմ քո հետ, Շվեյցարական մոդել իրոք կա, սակայն Հայաստանի կառավարումը դարձնել այդպիսին համարում եմ ուտոպիստական:
Կարծում եմ հնարավոր է և ուտոպիա չէ:
ReplyDeleteԱյսօր Հայաստանում ձևավորվում է այդ ինքնիշխան քաղաքացու զգացողությունը: Համաժողովրդական շարժման գերգույն ձեռք բերումը դա է: Դիտենք այն ավելի երկարաժամկետ տեսանկյունից:
Շարժման կարևոր խնդիրը ազատության և արդարության հաստատումն է այլ ոչ թե իշխանության գալը:
Գալով ՀՀՇ-ին այն կլանավորվեց իր իշխանության երկրորդ փուլում երբ այսօրվա և նաև սովետական իշխանության մաս կազմողները սողոսկեցին նրա շարքերը: Այսօրվա ՀՀՇ-ն կազմված է 88-ի շարժման առաջնոիրներից և մասնակիցներից:
Իմ տեղեկություններով ոչ մի ՀՀՇ-ի անդամ ով ժամանակին զբաղեցրել է պաշտոն նպատակ չունի զբաղեցնելու չընտրովի պաշտոն ապագայում: