Tuesday, April 22, 2008

Have I told you that I love tunnels?

Have I told you that I love tunnels? Bridges, too. And I won't even mention highways.

Infrastructure that enables the movements of items (goods, people, information) is paramount in the development of a given society. Armenia has made a lot of progress thanks to Kirk Kirkorian in the past. Azg today had an article about the tunnel in Yerevan (a district called Saralanj). Well, all is good except for one thing:

Serj Sargsian is the same as Kocharian!

We all suspected this but SS is doing the same things as RK used to do. There are only very minor differences between these two - while RK looked like a mafioso from New York, SS looks like a worn out fan of nose candy. That's it. Everything else is the same.

To finish on a positive note, enjoy the article about the tunnel in Saralanj.

ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԹՈՒՆԵԼԻ ՀՈՐԱՏԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Շինհրապարակ այցելեց «նախագահ» Սերժ Սարգսյանը

Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվող Սարալանջի մայրուղու Մյասնիկյան-Հերացի փողոցները կապող թունելի շինհրապարակ երեկ այցելեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Թունելը Սարալանջի մայրուղու մի հատվածն է: Երեկ այն կառուցող շինարարական կազմակերպությունները երկու կողմից հորատելով, հասան միմյանց: §Լինսի¦ հիմնադրամի §Ճանապարհաշինություն¦ ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի համոզմամբ, գերազանց հորատանցում է կատարվել: Նա երեկվա օրը պատասխանատու համարեց, ասելով, որ Սարալանջի մայրուղու շինարարությունը սկսվել է անցյալ տարվա մայիսին եւ ամբողջությամբ պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին: Ըստ ԾԻԳ-ի տնօրենի, Երեւանի ճանապարհների վերականգնման համար §Լինսի¦ հիմնադրամի հատկացրած գումարը կազմում է 20 մլն դոլար: Կոնկրետ Սարալանջի մայրուղու կառուցման արժեքը 6 մլրդ դրամ է, որից թունելինըª 1 մլրդ դրամ: Մայրուղին, որը քաղաքի կենտրոնը շրջանցելով, միմյանց կկապի Հերացու եւ Ավետիսյան փողոցները, բաղկացած է երեք կարեւոր հատվածներից, որտեղ նրան են հատում մի քանի այլ փողոցներ:

Սերժ Սարգսյանի այցելության հաջորդ վայրը դարձյալ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվող Երեւանի թ. 56 Ստեփան Զորյանի անվան դպրոցն էր, որը մինչ նորոգումը սկսվելը գտնվում էր վթարային վիճակում: Ինչպես հայտնեց Դպրոցաշինություն ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը, դպրոցը կառուցված է 1964-ին եւ ուներ 4 հազար քմ տարածք: Այն կապիտալ նորոգվել է, ավելացվել է 700 քմ տարածք, կառուցվել է լոկալ ջեռուցման համակարգ, արդիականացվել եւ համապատասխանեցվել է 12-ամյա կրթության պահանջներին, ապահովվել նոր գույքով: Նա նաեւ հայտնեց, որ Լինսի հիմնադրամի միջոցներով նորոգվում են 10 դպրոցներ 5-ը Երեւանում, 5-ը մարզերում: Դրանք նույնպես պետք է ավարտվեն այս տարվա սեպտեմբերին:

No comments:

Post a Comment