Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը ուզում էր ապացուցել, որ Հայաստանում տղամարդ չկա: Նա սրանում, թերեւս համոզված էր. Հայաստանում բոլորը ահուդողով են վերաբերվում այսպես կոչված օլիգարխներին, իսկ վերջիններս էլ իր կոշիկներն են լպստում,` հետեւությունը ինքն է բախում դռները:
Եւ ահա, մարտի 1-ին Քոչարյանը որոշեց նախագահականից, իր կարծիքով առժամանակ հեռանալուց առաջ մի լավ ծեծ տալ Ազատության հրապարակում «թատրոն խաղացողներին», որպեսզի բոլորին ցույց տա, որ Հայաստանում տղամարդ չկա: Ու մարտի 1-ը իսկապես Հայաստանցիների առաջ այս բարոյական երկընտրանքն էր դնում: Ինչ կլիներ, եթե մարդիկ Երեւանի քաղաքապետարանի մոտից գլխապատառ փախչեին. Քոչարյանը բերանը ծռած ուսերով ծիծաղելով պիտի «ափսոսանքով» արձանագրեր. ասում էի չէ՞, Հայաստանում տղամարդ չկա: Իսկ այդ ժամանակ հաստ մուսկուլներով օլիգարխները պիտի կռիվ անեին, թե ով պիտի հանի Ռոբի կոշիկները եւ իրար պիտի խփեին նրա չստերը բերելու իրավունքի համար: Բայց մարտի 1-ը չհաստատեց Քոչարյանի դիագնոզը, ու նա սփրթնած դեմքով սկսեց խոսել օրենքից, օրինականությունից, պետությունից, պետականությունից ու նրա հիմքերից: Իսկ մտքին բոլորովին ուրիշ բան էր. եթե ինքը երկրի միակ տղամարդը չի, նշանակում է առաջիկայում կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ: Եւ չունենալու համար հարկավոր է բանտերը լցնել… տղամարդկանցով: Քոչարյանը տեղյակ չէ անշուշտ, որ Հայաստանում տղամարդկանց թիվը չափազանց մեծ է, ու այդ տղամարդիկ առաջիկայում իր հետ խոսելու բան են ունենալու: Այս խոսակցությունը անշուշտ, հնարավոր է հետաձգել, դրանց պոտենցիալ մասնակիցների մի մասին վերացնել, մյուս մասին բանտերը լցնել, մյուս մասին բարոյապես կոտրելու փորձեր անել, բայց խոսակցությունը վաղ թե ուշ տեղի է ունենալու: Սա իմիջիայլոց:
Իսկ ընդհանրապես զարմանալի է, թե վերջին շրջանում ինչքան հաճախ է խոսվում պետության, պետական շահի, օրինականության մասին: Ոմանք Ազատության հրապարակում պայքարի ելած մարդկանց, որոնք մարտի 1-ին տեղափոխվեցին ֆրանսիայի դեսպանատան մոտ, փորձում են մեղադրել օրինականությունը խարխլելու, պետության հիմքերն ու կայունությունը խարխլելու մեջ: Ինչ խոսք, այսպիսի մեղադրանք հնչեցնողների մի մասը չի էլ հասկանում, թե ինչի մասին է խոսում: Հանձնարարել են, ասում է: Իրականում սակայն այս մեղադրանքների տակ շատ հին կոնցեպտուալ հայեցակարգային բանավեճ է թաքնված:
Այդ բանավեճի իմաստը հետեւյալն է. պետությո՞ւնն է մարդու համար, թե մարդը պետության, օրինականությո՞ւնն է քաղաքացու համար, թե քաղաքացին օրինականության, կայունությո՞ւնը պետք է ծառայի մարդուն, թե մարդը կայունությանը: Եւ իրականում վերջին ամիսների քաղաքական պայքարի հիմքում հենց այս երկընտրանքն էր դրված: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծեմ փետրվարի 16-ի հանրահավաքում մի այսպիսի նախադասություն արտասանեց. «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը եւ նրա ազատությունը»: Եւ հենց նախադասության մեջ էր ամփոփված Տեր-Պետրոսյանի թիմի կողմից Հայաստանին առաջարկվող գաղափարական այլընտրանքը:
Քոչարյանասերժական թիմի պատկերացումները բոլորովին այլ են: Ըստ այդ պատկերացման պետությունը պետք է լինի կազմակերպված: Այսինքն` մարդը պետք է տեղավորվի պետության կողմից իր համար կազմակերպված գործառույթների շրջանակներում: Իսկ պետությունը որոշում է ամեն ինչ. ով պետք է լինի հարուստ, ով պետք է լինի աղքատ, ինչ պիտի հնչի եթերում, որ թերթը ինչքան տպաքանակ պիտի ունենա, ով պետք է ապրի Երեւանի կենտրոնում, ով պիտի տեղափոխվի ծայրամաս, ով պիտի շաքարավազ ներկրի, ով բենզին, ով պիտի պատգամավոր դառնա, ով քաղաքապետ:
Իսկ պետականությունը երկրի հարստությունը իրենց ձեռքը կենտրոնացրած 40 ընտանիքների կազմակերպությունն է` Քոչարյանների եւ Սարգսյանների ընտանիքների գլխավորությամբ: Օրինականությունը նրա համար է, որ պաշտպանի այդ ընտանիքների անվտանգությունը, կայունությունը նրա համար է, որ պահպանի վերը նշված համակարգը: Քաղաքացիները նրա համար են, որ սպասարկեն այդ համակարգին, կամ արտասահմանից տրանսֆերներ ստանան ու սպառեն համակարգի կողմից ներկրված շաքարավազը, բենզինը եւ այլն եւ այսպես շարունակ: Իսկ անհնազանդ քաղաքացիները` կպատժվեն լրիվ օրինական հիմունքներով: Այս համակարգի գիտական նկարագրությունը արդեն իսկ արել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ավազակապետությանը եւ մոնղոլ–թաթարական խանական համակարգին վերաբերող իր հայտնի ելույթներում: Այնպես որ այս համակարգերի հետագա պարզաբանման կարիքը չկա:
Եւ ուրեմն` ո՞րն է այս ամենի եզրակացությունը: Իսկ եզրակացությունը շատ պարզ է ու միանշանակ:
Թքել է պետք այն օրինականության վրա, որը կոչված չէ պաշտպանել քաղաքացուն, անհատին, նրա իրավունքներն ու արժանապատվությունը: Թքել է պետք այն օրինականության վրա, որը մարդասպանին ազատություն է շնորհում, իսկ ազգային հերոսին ծաղրուծանակի ենթարկում: Թքած է պետք ունենալ այն օրենքի վրա, որը գործում է կախված այն բանից, թե դու ինչքանով ես հնազանդ ավազակապետական զույգին:
Թքել է պետք այն կայունության վրա, որը չի ծառայում քաղաքացուն, չի ծառայում նրա օբյեկտիվ ընդունակությունների բացահայտմանը, չի նպաստում նրա ստեղծագործական ձգտումների իրականացմանը: Թքել է պետք այն կայունության վրա, որի նպատակը թալանչիների տիրապետության ստատուսքվոյի պահպանումն է, քաղաքացու, մարդու բարոյական հարստահարման ու նվաստացման իրավիճակի հավերժացումը:
Թքած է պետք ունենալ այն պետության վրա, որը հիմնված չէ իր քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա, չի արտահայտում այդ քաղաքացիների ձգտումները, չի ծառայում այդ իդեալներին ու նպատակներին: Թքած այն պետության վրա, որի համար անհատը բարձրագույն արժեք չէ, նրա իրավունքներն ու ազատությունները հիմնարար գաղափարներ չեն:
Թքած այն պետության վրա, որի շահերը չեն ձեւավորվում քաղաքացիների հավաքական շահի պատկերացմամբ ու ընդգրկումով: Պետությունն է մարդու համար եւ ոչ թե մարդը պետության: Օրինականությունն է մարդու համար, եւ ոչ թե մարդը օրինականության, կայունությունն է մարդու համար եւ ոչ թե մարդը կայունության: Եւ այն սերժանտները որ այսօր ճամարտակում են պետության, օրինականության, կայունության մասին, ահա այդ մարդկանց ես ասում եմ. թքել եմ ձեր պետության, ձեր օրինականության եւ ձեր կայունության վրա:
Մեզ հարկավոր է մարդակենտրոն պետություն, մեզ հարկավոր է մարդակենտրոն օրինականություն, մեզ հարկավոր է մարդակենտրոն կայունություն: Եւ մենք կունենանք այն, ինչ հարկավոր է Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 14-04-2008

I am sure that Mr Pashinyan even can't enter into the debate of anarchists - even that he tries to bring in their libertarian values.
ReplyDeleteAt last I respect anarchists since they have strong reasoning on why is it better.
What Nikol says reminded me a slogan used against Bush jr when bombing Serbia.
"bombing for peace is like F***ing for virginity"
"Հանուն Հայաստանի Հանրապետության թքել եմ Հայաստանի Հանրապետության վրա" հեղինակ` Նիկոլ Փաշինյան
To be honest, the sooner the opposition flushes Pashinyan away, the sooner it will gain momentum.
ReplyDelete