The former vice-speaker of the parliament, currently a political prisoner, Karapet Rubinian has sent this from his cell. It's addressed to the prosecutor general Aghvan Hovsepian and the prison warden Khlghatian.
Երեկ ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ՝ քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը տարածել է մի հայտարարություն, որը հասցեագրված է ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Հ. Խլղաթյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին:
«Խորը զզվանք եւ սրտխառնոց՝ այս է վիճակս, երբ պատկերացնում եմ, թե ինչպես է Արյունոտ Սերժիկը ապրիլի 9-ին, թաքնվելով պլացի վերածված Ազատության հրապարակի ետեւում, իր հանցագործ ձեռքը դնում Սբ Ավետարանի վրա ու երդվում պաշտպանել մեր՝ ՀՀ քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները:
Որպեսզի դիմանամ ու չփսխեմ այդ նողկալի տեսարանից, դրան հաջորդող իր ու իր ճիվաղ նախորդի արնածոր ձեռքսեղմումից, անաստված կաթողիկոսի մահասփյուռ օրհնանքից, հավերժ կոմունիստ եւ ստրուկ ՍԴ նախագահի ու իր պորտաբույծ դատավորների դատարկատեղությունից, կնաբարո խոսնակի եւ պոռնկաբարո պատգամավորների հետույքագալարումներից, բազմամեծամանրածախ կուսակցապետերի ու մտավորականների գնդացիր ծափահարություններից, ստիպված եմ 2008թ. ապրիլի 9-ի ժամը 00.00-ից հայտարարել անժամկետ հացադուլ:
Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ պատասխանատվության կանչել մարտի 1-2-ի ոճրագործության իրական պատասխանատուներին»:
Karapet jan duxov! Menk kez het enk!
ReplyDelete