Friday, April 11, 2008

The animal in a police uniform.



Starting at 44-th second, a high ranking policeman hits a man, and then bravely throws an old lady around.

Երկխոսություն՝ ոստիկանական աքացիներով
Երեկ Հյուսիսային պողոտայում քննարկումների հիմնական թեման նախօրեին Հանրապետության հրապարակում անմեղ մարդկանց նկատմամբ ոստիկանների կատարած վայրագություններն էին:

Հյուսիսային պողոտա էին եկել մարդիկ, որոնք նախօրեին ենթարկվել էին այդ վայրագություններին, սակայն չէին ընկրկել եւ կրկին եկել էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար: Հրապարակում ծեծի ենթարկվածներից մեկը՝ տիկին Գրետան մեզ պատմեց, որ իրենք հանգիստ քայլելով գալիս էին դեպի Բուզանդ փողոց: «Ժողովուրդն ուղղակի գոռում էր «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Սրանք պոկվեցին տեղից, առաջինը այդ Բազազը (ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի մականունն է-խմբ.), գոռաց՝ արա, գնացեք ստեղից, սկսեցին ջարդել: Հարձակվեցին երիտասարդների վրա: Սիրտս մղկտաց, բռնեցի դրա թեւը, շուռ եկավ ու ինձ խփեց: Տեսեք, որ ատամս են ջարդել, այտս էլ այտուցված ու կապտած է»,- դեմքի վնասվածքները ցույց տալով՝ ասում էր մոտ 70-ամյա կինը: Մեկ ուրիշ կին, որը հրաժարվեց ներկայանալ, մեզ հայտնեց, որ ոստիկանները խփել են իր կրծքին, ոլորել թեւերը: «Ես էլ տեսա, որ մորս ծեծում են, ասացի՝ չե՞ք ամաչում: Դեմքով չեմ ճանաչում, բայց կողքից ասացին, որ Բազազն է: Քացով խփել է փորիս: Մի երեխայի ծեծեցին, մայրը խառնվեց, նրան էլ հարվածեցին»,- պատմում էր այդ կնոջ դուստրը:

Ի դեպ, նույն այդ Ռոբերտ Մելքոնյանը, որը մշտապես գտնվում է Հյուսիսային պողոտայում, լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքեց, որը ինքը ձեռք է բարձրացրել ժողովրդի վրա: «Ոտք է բարձրացրել, ուրեմն»,- եզրակացրեց մի լրագրող:

Ոստիկանները նախօրեին արդեն երեկոյան բռնություն էին կիրառել նաեւ հայտնի լրագրող, արձակագիր Լիզա Ճաղարյանի նկատմամբ: «Ժամը մոտ 21-30-ին մենք Հյուսիսային պողոտայում էինք, սիրուն երգեր էինք երգում եւ մտադրություն չունեինք հրապարակ գնալու: Այդ պահին ոստիկանության մոտ 20-30 մեքենա եկան եւ հրամայեցին ցրվել, իբր մեր կուտակումն անօրինական է: Ես ասացի, որ Հանրապետության հրապարակի կուտակումն է անօրինական, գնացեք, իրենց ցրեք: Իրենք մեզ ստիպեցին, չորս կողմից փակեցին, գնալու տեղ չկար, ուղիղ գնացինք հրապարակ: Մենք գնացինք՝ գոռալով մեր կոչերը «Սերժիկ-դավաճան», «Սերժիկ-մարդասպան», «Լեւոն-նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ժողովուրդը հրապարակում ճանապարհ բացեց մեզ համար, մենք մոտ 7-8 հարյուր հոգով մտանք եւ մոտ կես ժամ կոչեր էինք անում: Դրանից հետո անսպասելի մեզ հրեցին: Ես ընկա, ինչ-որ մարդկանց սկսեցին խփել: ժողովուրդը ահաբեկվեց, մտածեց, որ կարող են վնասվել, սկսեցին արագ ցրվել: Մենք էլ ցրվեցինք, համերգն էլ ավարտվեց»,- պատմեց Լիզա Ճաղարյանը:

Երեկ էլ պողոտայում հավաքվածները սովորականի պես «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներն էին լսում եւ ծափահարություններով ողջունեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը, որ ապրիլի 9-ը ոչ թե շարժման վերջն է, այլ ընդհակառակը՝ սկիզբը: նախորդ օրվա դեպքերից փոքր-ինչ հուսահատության մեջ հայտնվածների աչքերում կրկին բոցկլտաց պայքարի կրակը, եւ բոլորը միասին հայտարարեցին, որ այսօր ավելի շատ մարդկանց հետ են գալու: Պողոտայում բավական շատացել էին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ինչպես միշտ տեղում էր նաեւ ոստիկանության օպերատորը: Նույն այդ պահին Ազատության հրապարակում օդապարիկներ էին փորձում կարգի գցել, իսկ պողոտայի սկզբնամասում կանգնած ոստիկանները մարդկանց արգելում էին մտնել Ազատության հրապարակ:
Hayqdaily.am, # 56(1535) 11 ապրիլի

7 comments:

  1. I find this as a very important video.
    If you have noticed it is the high ranking policemen who do the "crowd management". This is pathetic, they have at least captains in ranking. This shows that the pyramid structure doesn’t exist anymore. It is in pieces. only teh 1st 2-3 levels exist and taht's partially.
    Now after Oskanian’s mutiny the structure is going to crumble very quickly. If yesterday I would give it a years time now I come back to my initial 2-3 months timeline.

    the beast is identified as the infamous Bazaz. the first attacked guy was lucky, Bazaz wanted to through him on the ground and start kicking. I am amazed on the patience of the demonstrators.

    ReplyDelete
  2. So it's Bazaz. I had a post about him earlier. He seems to be fond of assaulting elderly women.

    ReplyDelete
  3. http://hnazarian.blogspot.com/2008/03/bazaz.html

    ReplyDelete
  4. Haik,
    can you explain what you mean by Oskanian's mutiny?
    Do you mean that he's leaving because he's rebelling against Serzh?

    ReplyDelete
  5. For what it is worth, Oskanian announced about 1 yr ago he would be leaving.

    ReplyDelete
  6. Oskanian is cleaver (being cleaver doesnt mean he has integrity) so he planned his departure nicely.
    He knew for some times that the Karabakh policy that they are running since 98 is not going to bring any positive results.
    If he believed in positive outcomes he would stay and continue his work.
    So , yes I consider it a mutiny as the rats start deserting the sinking ship even before the captain or any crew member knows about it.

    ReplyDelete
  7. Haik - I don't understand your argument.

    ReplyDelete