Oppositionists are becoming endangered species in Armenia.
Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները շարունակվում են
A Radio Liberty article
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակից Արմեն Խաչատրյանը «Ազատությունե ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները շարունակվում են:
«Երեկ ձերբակալվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբի ակտիվիստ, ՀՀՇ անդամ Յուրա Պողոսյանը, նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Փորձում ենք ճշտել, թե որտեղ է գտնվում: Առավոտյան տեղեկատվություն ստացվեց նաեւ, որ ձերբակալվել են Բուժականի ակտիվիստներից երկուսը, ըստ մեր ունեցած, սակայն, չճշտված տեղեկությունների, նրանք գտնվում են ԱԱԾ մեկուսարանում: Ասում են, նախորդ գիշեր եւ այսօր առավոտյան եղել են ձերբակալություններ եւ խուզարկություններ: Տպավորությունն այնպիսին է, կարծես թե սպասվում են նոր, անօրինական ինտենսիվ ձերբակալություններե, -նշեց Արմեն Խաչատրյանը:
Ըստ նրա, այսօր առավոտյան առանց որեւէ ծանուցագրի ԱԱԾ են կանչել Նոր Հաճնի ենթաշտաբի պետ Մարիետա Պետրոսյանի որդուն, հարցաքննել են` առանց արձանագրություն կազմելու: Իսկ վաղ առավոտյան կանչել են նաեւ Մարիետա Պետրոսյանին, դարձյալ առանց ծանուցագրի:
«Մենք խնդրել ենք, որպեսզի ծանուցագիր ուղարկեն, հանգամանքները պարզեն, թե որպես ինչ են հրավիրում, ամենակարեւորը, որն իրավապահները չեն ուզում անել, փոխարենը` դա որակում են որպես զրույց: Մենք արդեն խիստ հրահանգել ենք մեր ակտիվիստներին, որ բոլոր զրույցներն անցկացնեն սրճարաններում: Եթե կանչում են ԱԱԾ կամ դատախազություն, ապա անպայման թող պահանջեն ծանուցագիրը եւ հստակեցնեն, թե ինչ կարգավիճակով են կանչում զրույցների:
Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, մարտի 1-ից մինչ օրս ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից 200-ը, որոնցից 85-ն ազատ են արձակվել:

No comments:
Post a Comment