Tuesday, March 04, 2008

Ընդդիմադիր պատգամավորը այցելել է զոհվածների ընտանիքներին

Ընդդիմադիր պատգամավորը այցելել է զոհվածների ընտանիքներին

Ժառանգություն¦ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց հաջողվել է ճշտել մարտի լույս 2-ի գիշերը հրազենային տարբեր վնասվածքներից մահացած 4 երիտասարդների հասցեները:

Տիկին Բաշխյանը երեկ երեկոյան այցելել է զոհվածների տները եւ փոխանցել է Ժառանգություն կուսակցության ցավակցական նամակները:

Անահիտ Բախշյանի փոխանցմամբ, սպանվածներից մեկը Մալաթիայում բնակվող 27-ամյա Զաքար Հովհաննիսյանն է:

Զաքարի մեծ եղբայրը զոհվել է Ղարաբաղում, իսկ հայրն անդամալույծ է, որին խնամում էր: Ուներ նաեւ մեկ քույր: Զաքարը մահացել է հրազենային վնասվածքից: Դեպքը եղել է Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ, տարել են 3-րդ հիվանդանոց, փորձել են վիրահատել, բայց հենց հիվանդանոցում էլ մահացել է¦, - ասաց Բախշյանը:

Նույն գիշերը զոհված մյուս երիտասարդը 33-ամյա Դավիթ Պետրոսյանն է: Ըստ Անահիտ Բախշյանի, Դավիթը հանրահավաքի գնացել էր աշխատանքից հետո:

Մահվան թղթի մեջ գրել են ատրճանակի փամփուշտից է զոհվել, բայց փաստորեն մի փամփուշտից է զոհվել, որն ամբողջ ներքին օրգանները վնասվել էր: Փորձել են վիրահատել, բայց շատ ծանր վիճակում է եղել ու մահացել է¦, - ասաց նա:

Զոհվածներից Գոռ Քլոյանը 27 տարեկան էր: Անահիտ Բախշյանը նրանց տանն էլ եղել: Գոռը ունի երկու երեխա` 3 տարեկան եւ 2 ամսական: Պատգամավորը փոխանցեց. - §Նրան էլ Ձկան խանութի մոտ է եղել: Հրազենային վնասվածք է ունեցել աճուկային մասում: Բայց գլխի ետեւի մասում էլ ունեցել է վերքեր: Այդ րոպեին հարմար չէր. չգիտեմ մահվան թղթի մեջ ինչ է գրված¦:

Մյուս զոհված երիտասարդը 33-ամյա Արմեն Ֆարմանյանն է, ում մահվան պատճառը նույնպես հրազենային վնասվածքն է:

Չորսը եղբայր էին, մեկ քույր: Փորք եղբայրը նոր է զորացրվել. Ղարաբաղում էր ծառայել¦, - պատմեց Անահիտ Բախշյանը` շարունակելով. - Ամեն տեղ սուգ, շիվան: Եվ վիրավորված արժապատվություն, որ համապատասխան վերաբերմունք իշխանությունների կողմից [չկա]: Տեր կանգնել... Իրենց քաղաքացիներն են եւ ինչ-որ խժդժության պատճառով զոհվել են այն բանի համար, որ իրենք քաղաքացիական դիրքորոշում են ունեցել` կապ չունի որ կողմից: Որեւէ ուշադրության, որեւէ հոգատարության չեն արժանացել այս մարդիկ¦:
Սա անպայման բումերանգ է ունենալու¦, - հայտարարեց պատգամավորը: - Ի վերջո այսքան ճնշումը, այս աստիճանի ճնշումը ժողովրդի կամքի վրա չի կարող կրիտիկական աստիճանի չհասնել եւ չբացվել, նորից չբացվել: Շատ վտանգավոր խաղ է անում իշխանությունը: Շատ վտանգավոր, պետականությունը վնասող քայլեր է անում:

No comments:

Post a Comment