Note: You can read the English translation of this article on the Armenaker kamilion blog.
168 Jam, 03-28-2008, Yerevan Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային լրատվամիջոցներին` հայտարարելով, որ այս օրերի ընթացքում Դավիթի քաղաքական հայացքների եւ մահվան դեպքի հետ կապված տարաբնույթ ինֆորմացիա է լուսաբանվում, որն իրականությանը չի համապատասխանում: Այդ դեպքերին հաջորդող խոսակցություններն ու սուտ տեղեկատվությունը նրա կյանքն իսկական մղձավանջ են դարձրել: Լիլիթը միանշանակ պնդում է, որ Դավիթը երբեք միտինգների չի մասնակցել, քաղաքական ակտիվիստ չի եղել եւ երբեւէ որեւէ քաղաքական ուժի չի համակրել: «Նա լրիվ անմեղ զոհ է եղել, որովհետեւ զուտ պատահականությամբ է հայտնվել դեպքի վայրում»,- վստահեցնում է նա:
Դավիթ Պետրոսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Գագարինի 102/1 հասցեի բնակիչ է եղել: Ապրում էր կնոջ եւ որդու` 13-ամյա Վարուժանի հետ: Մասնագիտությամբ ոսկերիչ էր եւ աշխատում էր Խորենացի փողոցում գտնվող Ոսկու շուկայում, ոսկու արտադրամաս ուներ: «Աշխատանքն ուշ ժամերին էր ավարտում, 67 համարի երթուղայինն այդ ժամերին ուշ-ուշ էր գալիս: Հաճախ ոտքով քայլում էր մինչեւ Պրոսպեկտ, որպեսզի այնտեղից շարժվող մեծ թվով երթուղայիններից որեւէ մեկով գար տուն»: Լիլիթը դժվարանում է ենթադրություններ անել. նախախնամությո՞ւն, թե՞ պատահականություն էր այն, որ Դավիթն այդ օրը որոշել էր ոտքով քայլել մինչեւ Պրոսպեկտ: Դեպքից որոշ ժամանակ անց շուկայի տնօրենը պատմել է, որ այդ օրը շուկայում ուժգին պայթյուն է լսվել ու ցնցում է եղել: Դա եղել է «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող տաղավարներից մեկում բռնկված գազի պայթյունի ձայնը, ինչի արձագանքը վախեցրել է նույնիսկ ոսկու շուկայի աշխատակիցներին: Շուկայում աժիոտաժ է սկսվել, մարդիկ վախեցել են ու որոշել են անմիջապես ավարտել աշխատանքն ու հեռանալ տուն: «Կոնկրետ ո՞ր ժամին են դուրս եկել, ո՞ր ժամին է դեպքի վայրում եղել` չգիտեմ: ՀՀ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացնում, ես շատ բան չգիտեմ: Միայն գիտեմ, որ պայթյունի պատճառով աշխատանքից շուտ է դուրս եկել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Դավիթը բացարձակապես թքած ուներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա: Նույնիսկ տանը հեռուստացույց նայելիս լուրեր չէր լսում»,- պատմում է Լիլիթը` հավելելով, որ ինքը հեռուստատեսային լրատվական ծրագրերի հանդեպ հետեւողական է եղել, սակայն Դավիթը մշտապես նյարդայնացել է կնոջ քաղաքական հետաքրքրասիրությունից: Լիլիթը պատմում է` «Աշխատանքից գալիս, ասում էր` ցավդ տանեմ, հոգնած եկել եմ, ալիքը փոխի մի հատ կինո նայենք, ներվեր չունեմ ես էդ քաղաքականության հետ: Ես էլ կատակով ասում էի` Դավի՛թ, լա՛վ, էլի, ինչի՞ ես էդ առումով էդքան անհետաքրքիր, քաղաքականությունից էդքան հեռու, բա քեզ հետաքրքիր չի՞՝ աշխարհում ի՞նչ ա կատարվում: Ասում էր` ցավդ տանեմ, լավ իմացի ու հիշի` քո ղեկավարությունը ես եմ, եւ էս ձեռքերն են քեզ պահում: Էնտեղ Լեւոնը, Պողոսը, Սերժը թե Պետրոսը նստի` նա չի քեզ պահելու, ես եմ պահելու: Ասում էր` հանգի՛ստ նստի, հա՞, ինչ լինելու ա` կլինի: Միշտ էլ այդ դիրքորոշումն է ունեցել»: Ինչեւէ, մարտի 1-ի կեսօրին Դավիթը զանգահարել է Լիլիթին, տեղեկացրել է, որ աշխատանքը շուտ են ավարտել, ուզում է կապվել ընկերների հետ, հրավիրել իրենց տուն, որպեսզի նոր գնած հեռուստացույցի կապակցությամբ ճաշկերույթ կազմակերպեն, այդ իրադարձությունը նշեն: Լիլիթն ամուսնու զանգից հետո նախապատրաստվել է հյուրեր ընդունելու արարողությանը: «Հաց-մաց եմ սարքում ու սպասում եմ, անցնում է 2-3 ժամ, տեսնում եմ՝ չկա: Զանգում, ասում եմ` Դավի՛թ, քեզ ի՞նչ եղավ, ո՞ւր ես: Ասում է` ա՛յ Լիլ, ստեղ վատ բաներ են կատարվում, ճիշտն ասած` էնպես էր խոսում, որ ես չանհանգստանայի, չվախենայի: Ասում ա` բանից պարզվում ա, այստեղ խժդժություններ, մի քիչ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Նա հնարավորինս թեթեւ էր ներկայացնում: Ասում ա` ուզում եմ մի հատ տեսնեմ` Արսենն ո՞ւր ա: Արսենն իր շատ մտերիմ ընկերն է, որը ՀՀ Ոստիկանությունում է աշխատում: Էլի չպատկերացրի իրավիճակի լրջությունն ու նորից սկսեցի սպասել նրա վերադարձին»,- պատմում է Լիլիթն, ում անհանգստությունն աստիճանաբար մեծացել է, որովհետեւ ժամը 22:00-ին Դավիթն արդեն հեռախոսազանգերին չի պատասխանել: Լիլիթն ասում է, որ չի հիշում մի դեպք, երբ ամուսինն իր զանգերին չպատասխանի, սակայն ավելի ուշ Դավիթն արդեն անհասանելի է եղել: Լիլիթը տագնապած զանգահարել է Արսենին, ով, լսելուն պես, որ Դավիթն իրեն է փնտրում, սարսափել է: «Ջղայնացավ, ասաց՝ ո՞նց թե ինձ ա փնտրում: Իրան գտի ու կանչի տուն, էստեղ ահավոր բաներ են կատարվում, թող մոտ չգա: Ու ես սարսափեցի, որովհետեւ հաստատ լուրջ բաներ էր կատարվում, որ Արսենն էդքան անհանգստացավ: Ժամը 24:00-ին արդեն վախից սիրտս ճաքում էր, ներքին անհանգստությունը, վատ կանխազգացումն ինձ սպանում էր»,- պատմում է Լիլիթը, ով որոշել է գիշերվա ուշ ժամին գնալ Ոսկու շուկա եւ հետաքրքրվել Դավիթով: Որդին` Վարուժանը, պնդել է, որ ինքն էլ մոր հետ գնա հորը փնտրելու: Հասնելով կանգառ, Լիլիթը հանդիպել է իր հարեւան Զաքար Հովհաննիսյանին (նա նույնպես այդ օրը սպանվել է): Զաքարը հետաքրքրվել է, թե այդ ուշ ժամին Լիլիթը երեխայի հետ ո՞ւր է շտապում. «Սիրտս էնքան նեղված էր, որ լացեցի: Բացատրեցի, որ Դավիթը չկա, ուզում եմ գնալ, գտնել: Ասաց` Լիլիթ, հանգստացի՛, ես Դավիթի համարն ունեմ, անընդհատ կզանգեմ ու հենց իրան գտնեմ, կզանգեմ: Ասաց` դու երեխային վերցրու, գնա տուն: Ասաց` մենք գնում ենք, հենց իրան գտնեմ, կզանգեմ-կասեմ ու շրջվեց, տաքսի նստեց ու բարձրացավ վերեւ, դեպի Լենինգրադյան»,- պատմում է Լիլիթն` ասելով, որ ինքն, այնուամենայնիվ, որդու հետ ետ չի վերադարձել, որոշել է գնալ: Լիլիթը պատմում է, որ այդ օրն այդ ժամին որեւէ տաքսու վարորդ չի համաձայնել ուղեւորվել Ոսկու շուկայի մոտ` պատճառաբանելով, որ նշված տեղում սարսափելի դեպքեր են տեղի ունենում. «Ում կանգնեցնում էի, ասում էին` գժվե՞լ եք, չգիտե՞ք, որ խառը վիճակ է: Վախից ոտքերս թուլանում էին: Համոզում էի, ասում էի` ինչքան հնարավոր է՝ տարեք, մնացած ճանապարհը ոտքով կգնանք»: Այդուհանդերձ, տաքսու մի վարորդ տեսնելով Լիլիթի սարսափած վիճակը՝ համաձայնել է մինչեւ Կիեւյան փողոց տեղափոխել նրան, որից հետո Լիլիթը որդու հետ Բաղրամյան փողոցով ոտքով իջել է դեպի կենտրոն: Ասում է` «Տեսնում եմ շուրջս տանկեր, զինվորներ, ծուխ, կրակ, զորքեր... Տենց բան կյանքում չէի տեսել, մտածում էի` էս ո՞ւր եմ ընկել, էս ի՞նչ ա կատարվում: Գիշերվա 24:00-ն անց էր, վախից գոռում էի` Դավիթ, Դավիթ: Զինվորներին ու տանկերը տեսնում էի, շոկ էի ապրում, լրիվ ցնորվել էի էդ տեսարաններից ու Դավիթի կորած լինելուց»: «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կայանած հրշեջ եւ շտապօգնության մեքենաների առկայությունը ցնցել է Լիլիթին, մի պահ կանգ է առել, զգաստացել է. «Երեւի վախենալու լռություն տիրեց մեջս: Տղայիս հանգամանքը մյուս կողմից ինձ սթափեցրեց, որովհետեւ երեխայի հետ մտել էի պատերազմական դաշտ: Քեռուս աղջիկը մոտ է ապրում` Սարյանի վրա: Զանգեցի, ասացի` Սո՛ւս, էստեղ եմ, բայց երեխայի համար շատ եմ վախենում: Ասեց` Լի՛լ, ես էլ քեզ էի զանգում, որ տեսնեմ ո՞նց ես, տարօրինակ թվաց, որովհետեւ չգիտեր, թե ես ո՞ւր եմ, ի՞նչ է եղել, որ եկել եմ: Հոգեբանորեն ինձ պատրաստելով՝ ասաց` Լի՛լ, ցավդ տանեմ, արի մեր տուն, հա՞: Գնում եմ ու ամբողջ ճանապարհին Սուսիկի ասածների մասին եմ մտածում, նորից զանգում, հարցնում եմ` դու Դավիթի մասին բա՞ն գիտես: Ասաց` չէ՛, հանգիստ արի»,- պատմում է Լիլիթը, ով հասնելով բարեկամուհու տուն, այնուամենայնիվ, հասկացել է, որ Դավիթի մասին տեղեկություն ունեն: Սուսաննան չի կարողացել Լիլիթին պատմել իր իմացածը, խաբել է, թե` Դավիթին «դուբինկաներով» ծեծել են, հիվանդանոց են տեղափոխել: Անմիջապես մեքենայով ուղեւորվել են Մարգարյանի անվան հիվանդանոց, որի ընթացքում Սուսաննան Լիլիթին նախապատրաստելու համար կրկին խաբել է` ասելով, որ Դավիթի ոտքին են կրակել: «Մտանք հիվանդանոց, հաստատեցին, որ այդ անուն-ազգանունով մարդ կա: Ճիշտն ասած` ինքը երբեւէ բժշկի չի գնացել, երբ հիվանդացել է` ես եմ սրսկել, սիստեմա միացրել: Հիվանդանոցում ասում եմ` խնդրում եմ, ինձ տարեք իր մոտ, ինքն իմ օգնության կարիքն ունի, բժիշկներին նա չի վստահում: Երկար ժամանակ բժշկին ենք սպասում, նյարդերս չեն դիմանում, բղավում եմ, որ բժիշկը գա, դու մի ասա՝ նրանք էլ չգիտեն, թե լուրը ո՞նց հայտնեն ինձ: Բարձրացանք բժշկի մոտ, մեկ էլ հերթով բժիշկները եկան ու շարվեցին, դուռն էլ հատուկ փակեցին ու դռան դիմաց շարվեցին: Ոչ ոք չի կարողանում խոսել, ես էլ պայթում եմ: Բժիշկն ասում է` Դավիթի վրա կրակել են, մեջքի կողմից, երիկամի վրա: Ասում եմ` երիկամը հեռացրե՞լ եք, դոնո՞ր է պետք, ես իմը կտամ: Բա՝ չէ, արյուն էլ է շատ կորցրել, ասում եմ` իմը վերցրեք, ո՞ւմ եք սպասում: Ասում եմ` բոքսո՞ւմ է, ուզում եմ տեսնել, ասացին` չէ: Բոլորի աչքերի մեջ՝ սառնություն, թափանցիկություն։ Ոչ մեկի հայացքի մեջ չեմ կարողանում բան կարդամ: Ասացի՝ կոմայի մե՞ջ ա, կոմայից դուրս կգա: Ասացին` դուրս չի գա... Ցավից ոռնացի, ու էդ ոռնոցը գիշերներն ականջիս մեջ է»: Լիլիթը կամաց-կամաց վերհիշում է, թե հիվանդանոցում ինչ է կատարվել: Դավիթի մահվան լուրից «ցնորված» փորձել է պատուհանից իրեն ցած գցել, բայց բժիշկները դա էլ են կանխազգացել եւ կանխել են. «Երեխաս գոռաց` գնա, գնա դու էլ քեզ գցի՝ ես լրիվ մնամ անտեր: Էդ խոսքերը սառը ցնցուղի պես ինձ սթափեցրին: Խելակորույսի պես ինձ պատեպատ խփեցի, բայց...»:
Բժիշկները տեղեկացրել են, որ Դավիթը վիրահատությունից հետո կոմայից դուրս չեկավ, մահացավ: Շատ արյուն էր կորցրել, ներքին օրգանները` լյարդը, ստոծանին, թոքը հրազենի գնդակից քրքրվել էին: «Զգում էի, որ ուզում եմ մեռնել, բայց չեմ կարողանում մեռնել, հոգեվարքի մեջ էի, էդ դաժանությունը, էդ ցավը, էդ սոսկալի դեպքը... Էլ չեմ ուզում ապրել»,- ասում է Լիլիթն ու պոռթկալով հեկեկում է, որովհետեւ ամբողջ այս պատմությունը պատմելիս կարողանում էր իրեն կառավարել, բայց...
Լիլիթը վիրավորված է, որովհետեւ այս օրերի ընթացքում ամուսնու մասին չճշտված լուրեր են պտտվում. «Ասում են՝ իբր միշտ գնացել ա միտինգների, ակտիվիստ ա եղել, բայց դա աբսուրդ ա: Նա երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել: Գրել էին, իբր փոքրիկ հյուղակում ենք ապրում, բայց ոսկու արտադրամաս ունեցողը հյուղակո՞ւմ կապրի: Նա ուղղակի անմեղ զոհ է»,- ասում է Լիլիթը, ով խնդրում է ամուսնու վերաբերյալ շարադրած իր տողերը տպագրել. «Հրաշալի մարդ էր Դավիթը` կենսախինդ, կարեկցող, ընկերասեր, բարի, բարի, անսահման բարի... Յուրահատուկ մոտեցում ուներ կյանքի նկատմամբ` իրեն շրջապատողների համար առավելագույնն անելու ցանկությունն ու պարտավորվածության զգացումը հանգիստ չէին տալիս նրան: Նրան միշտ թվում էր, որ չի հասցնելու անել այն ամենն, ինչ կարող էր անել իր եւ ուրիշների համար: Նպատակադրված կյանք եւ աննպատակ մահ: Այո՛, աննպատակ, որովհետեւ հեղափոխությունը, իշխանափոխությունը եւ առհասարակ քաղաքականությունը ոչ միայն երբեք տեղ չեն ունեցել նրա կյանքում, այլեւ ինքն առանձնակի արհամարհական վերաբերմունք է ունեցել այդ ամենի նկատմամբ: Ասում էր` ով էլ նստի նախագահական աթոռին, մեկ է` իմ ընտանիքին կերակրողն էս ձեռքերն են: Ու հպարտությամբ թափահարում էր 14 տարեկանից ոսկերչությամբ զբաղված ու միայն աշխատանքի սովոր իր ձեռքերը: Էդ ձեռքերով ազնիվ մետաղներով` ոսկուց ու արծաթից միայն խաչեր էր պատրաստում ու Քրիստոսի արձանիկներ ձուլում, որովհետեւ դա նրա համար չափազանց հոգեհարազատ աշխատանք էր: Դա նաեւ նրա ազնիվ ու խաղաղասեր մտածելակերպի դրսեւորման մի ձեւ էր կարծես: Այդ չարաբաստիկ օրը` մարտի 1-ին աշխատանքի գնալուց առաջ Դավիթը գարնան առաջին օրվա կապակցությամբ ինձ մանուշակներ նվիրեց: Ամբողջ օրն աշխատել էր, Քրիստոսի արձանիկներն էր ամրացրել խաչերին, եւ մտքով անգամ չէր կարող անցնել, որ մի քանի ժամ հետո ինքն էլ պիտի արժանանա նույն ճակատագրին` խաչվի չարագործների կողմից: Պատահական գնդակը գտել էր պատահական անցորդին: Նա պարզապես զոհ գնաց մարդկային ճղճիմ կրքերի անզուսպ բախումներին»:

No comments:
Post a Comment