Friday, March 14, 2008

Օհան Դուրյան. «Ժողովրդին ավելի մի բորբոքեք»

Ի՞նչ խոսք, որտե՞ղ է տպագրվելու խոսքս: Ինչո՞վ է հնչելու խոսքս, թույնի ու չարիքի աղբյուր դարձած հեռուստաալիքներով անգամ ցավակցական խոսքեր չհնչեցին: Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական խոսք ասել:

Ես խորապես սգում եմ ու ցավում բոլոր զոհերի համար:

Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ: Դուք հետ գլորեցիք երկիրը 1937 թվական, ինքներդ ձեզ հռչակել եք երկրի կառավարիչներ եւ ստորացնում, սպառնում, ծեծում ու ջարդում, ձերբակալում ու սպանում եք սեփական ժողովրդին՝ ազատության համար պայքարող, խաղաղ, արժանապատիվ քաղաքացիներին:

Դուք զրկել եք մեզ ձայնի, խոսքի, ընտրելու, շարժվելու, տեղեկանալու իրավունքից: Երկիր-դրախտավայրը վերածել եք կատարյալ դժոխքի: Մեր ժողովրդի երկնքում սեւ ու մութ ամպեր եք կուտակել, անտանելի եք ու ատելի, արհամարհանքի ու նողկանքի արժանի, քրիստոնեական ոչ մի նշույլ ձեր վարքագծում չկա, դուք պատերազմ եք հայտարարել ձեզ համար օտար մեր ժողովրդին: Դուք կատարյալ հիվանդ հոգիներ եք, որովհետեւ ապացուցեցիք, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը կարող է ձեզ դարձնել անգամ ազգասպան, ցեղասպան. չհամարձակվեք այլեւս 1915 թվի ցեղասպանության հարց բարձրացնել:

Ի՞նչ արտակարգ իրավիճակ եք հայտարարում: Ձեր գոյությունն արդեն այս երկրում արտակարգ, արտառոց եւ պայթունավտանգ իրավիճակ է մեր ժողովրդի համար:

Ժողովրդին ավելի ու ավելի մի բորբոքեք, բարեբախտաբար, ժողովրդի մեջ այլեւս պայքարի չմարող կրակն է բոցկլտում: Մեր պայքարող, նվիրյալ ժողովուրդը հասնելու է իր ազատությանը, նա արժանի է իր ընտրյալ նախագահին՝ Շարլ Դը Գոլի օրինակը կրկնած Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա ազատվելու է Սադամ Հուսեյնի նմանակներից:

http://www.zhamanak.com/article/8643/

1 comment:

  1. sranic xor@ gareli tcher verlucel mer amenki sgacmunkner@.Turyan imasdutyan tzaynn e tareri xorkic yegac,payc apsos meryalneri agantchin enk xosum...yev ter "eshe intch kidi te nushe intch a"asum e joghovrtagan arac@
    Turyani doghere harg e sprel ashxarov meg !

    ReplyDelete