Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ իր առանձնատանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ «ական դրեց Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ:
Տեր-Պետրոսյանը ասաց, որ մարտի 5-ին Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում դատարանի ուշադրությունը հրավիրել է երկու իրավական հարցի վրա.
«Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն` վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու, այն է` եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ, եւ քանի որ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ, հետեւաբար նրա գրանցումն անօրինական է: Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի` «ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվումե: «Նախագահի ընտրությունե նշանակում է ընտրական ողջ գործընթացը` սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` Սահմանադրական դատարանի որոշումը: Ուստի քանի որ Սահմանադրական դատարանի նիստերը կայացել են այդպիսի դրության պայմաններում, ապա ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել:
Իմ կողմից բարձրացված այս հարցերի վերաբերյալ դատարանում իր առարկությունները ներկայացրեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն ուներ ընտրական օրենսգրքի 78.1 եւ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածների վերաբերյալ թե` դիմող , թե` պատասխանող կողմի կարծիքները: Ըստ այդմ, դատարանը պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ եւ համապատասխան եզրակացության հանգել, ինչը զարմանալիորեն տեղի չունեցավ:
Սա նշանակում է մեկ բան. Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջեւ չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար, խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին: Սակայն գերադասելով անտեսել այդ հիմքերը, Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր եւ խայտառակ վիճակի մեջ` փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները եւ ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակե:
Ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ փոխանցեց, որ ինքը իրազեկում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան արտակարգ դրության վերացումից հետո` մարտի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:
Քաղաքապետարանից` երեկ ստացված որոշմամբ, սակայն, հանրահավաքի անցկացումը արգելվել է` հիմնվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինե ՀՀ օրենքի 13-րդ հոդված 1-ին կետի 3-րդ ենթակետի վրա («առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում` մայրաքաղաքի վարչական տարածքում, անցկացվող միջոցառումն էական վտանգ է սպառնում անձանց կյանքին եւ առողջությանըե):
«Մենք կդիմենք նաեւ հաջորդ օրերի համար, բայց չթույլատրված հանրահավաքներ չենք անցկացնելու: Կօգտագործենք բոլոր օրինական միջոցները, ինչպես արել ենք 5 ամիս շարունակ: Հարյուր տոկոսով վստահ եմ, որ եթե լինեն հանրահավաքներ եւ իշխանությունները մահակներ չկիրառեն, ոչ մի խախտում չի լինելուե, - ասաց Տեր-Պետրոսյանը:
«Այսօր մենք ունենք բոլորովին ուրիշ հասարակություն, ուրիշ ժողովուրդ, քան 6 ամիս առաջ: Ես սա համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, իմ կյանքի ամենամեծ հաջողությունը: Ես եւ իմ համախոհները հրաշք ենք գործել` ստեղծել ենք քաղաքացիական հասարակություն, գիտակից հասարակություն, ինտելեկտուալ հասարակություն, որի հետ ուզած-չուզած պետք է հաշվի նստենե:
Անդրադառնալով վերջին օրերի ձերբակալություններին` Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց. - «Ձերբակալությունները բացառապես քաղաքական ռեպրեսիայի բնույթ ունեն: Բախումների ոչ մի մասնակից չի ձերբակալվել: ՀՀՇ-ի վարչության 70 տոկոսն է ձերբակալվել, մի մասն էլ թաքնվում է: Իմ կենտրոնական շտաբի երեք անդամ է ձերբակալվել, երեքն էլ թաքնվում են: Ինչքան շատ են բանտարկելու, այնքան դժվարացնելու են իրենց գործը: Քաղբանտարկյալը հիմա շատ հազվագյուտ կատեգորիա է: Քաղբանտարկյալներ շատ քիչ երկրներում կան: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այսօր շատ ավելի մտահոգ են, քան մեզանից յուրաքանչյուրը: Իրենք հասկանում են, թե ինչ են արել. արյուն է թափվել, եւ նրանք այդ արյան պատասխանատվությունը զգում ենե:
«Իշխանությունները անընդհատ խոսում են երկխոսությունից, բայց անում են ամեն ինչ, որպեսզի դա խափանեն: Մենք համաձայն ենք երկխոսության այն օրակարգով, որն առաջարկել է Եվրամիությունը: Ունենք չորս պայման` արտակարգ դրության վերացում, ձերբակալվածների ազատ արձակում, լրատվամիջոցների ազատություն եւ տեղի ունեցածի միջազգային անկախ հետաքննությունե:
Խոսելով իր կանխատեսումների մասին` Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց. - «Ես կանխատեսում էի, որ Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ է, եւ նրան պետք չէր սրանով ավարտել: Սերժ Սարգսյանը նոր նախագահ էր եւ չէր ուզենա նման ձեւով սկսել: Համարեք, որ սխալվել եմե:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ արտակարգ դրությունը Երեւանում կտեւի մինչեւ ապրիլի 9-ը, երբ կկայանա նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնադրման արարողությունը:

The Constitutional Court Has Placed a Land Mine Under the Legitimacy of Serge Sargsyan
On March 5, 2008 I brought two legal issues to the attention of the Constitutional Court. According to Article 78.1 of the Electoral Code, only in one case might the Prime Minister be registered as a candidate for the presidency-if he had the status of Acting President. As Serzh Sargsyan did not hold this status, his registration was unlawful. According to Article 53.1 of the Constitution of the Republic of Armenia, "during martial law or a state of emergency no election of the President of the Republic are held." "Presidential election" refers to the entire election process, beginning from the nomination up to the end of the timeline for appeal, i.e. the verdict of the Constitutional Court. As the sessions of the Constitutional Court were held under such conditions, the election cannot be considered as legitimate and valid.
The representative of the respondent, Davit Harutyunyan, presented to the Court his objections to the issues I raised.
Thus, the Constitutional Court possessed the views of both sides, applicant and respondent, regarding Article 78.1 of the Electoral Code and Article 53.1 of the Constitution of the Republic of Armenia. Therefore the Court was obliged to evaluate the views presented by the sides and arrive at a conclusion; surprisingly, this did not happen.
This suggests one thing: the Constitutional Court, in order not to face a legal deadlock and find itself in an uncomfortable situation, avoided taking any stand on the irrefutable bases questioning the legitimacy of the recent election. However, by ignoring these bases, the Court has placed itself in an even more shameful and disgraceful situation, in fact tacitly recognizing the recent election as not valid and placing landmines under Serzh Sargsyan's legitimacy.
Levon Ter-Petrosyan
Yerevan, March 11, 2008

No comments:
Post a Comment