Tuesday, March 04, 2008

Սահմանադրական դատարան.

Սահմանադրական դատարանը սկսեց քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Կարապետյանի դիմումները

Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր սկսեց քննել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուների Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները:

Երկու թեկնածուների դիմումները համատեղ քննվելու են միեւնույն դատավարության ընթացքում եւ որոշումն էլ համատեղ է կայացվելու:

Սահմանադրական դատարանի շենքը զինված ստորաբաժանումների, ինչպես նաեւ ոստիկանության հսկողության տակ է:

Սահմանադրական դատարանի նախագահ ագիկ Հարությունյանը նիստի սկզբում հայտարարեց, որ բացի նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանից, որպես երրորդ կողմ դատաքննությանն ընդգրկվելու խնդրանքով դիմել է նաեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, որին դատարանում ներկայացնում են Ազգային ժողովի պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը եւ փաստաբան Կարեն Պետրոսյանը:

Նախագահի թեկնածուների դիմումների վերաբերյալ զեկույցը հրապարակեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները երեք միջնորդություն ներկայացրեցին: Առաջին միջնորդությամբ պահանջվում էր Սահմանադրական դատարանի շենքի տարածքից դուրս բերել զինված ստորաբաժանումները: Երկրորդով` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը միջնորդեց, որպեսզի §որպեսզի դատարանը ապահովի թեկնածուի եւ դիմում ներկայացրած անձի ներկայությունը Սահմանադրական դատարանի դահլիճում¦:

Երրորդ միջնորդությամբ պահանջվում էր ապահովել դատավարության հրապարակայնությունը: Այսինքն կա’մ պարտավորեցնել Հանրային հեռուստաընկերությանը հեռարձակել դատական նիստն ամբողջությամբ հանրապետության ողջ տարածքով` առանց խմբագրման, կա’մ թույլատրել տեսագրելու դատավարությունն ու ցուցադրել այն Երեւանի եւ հանրապետության մարզկենտրոնների հրապարակներում:

Պատասխանող կողմը` ԿԸՀ-ի նախագահ արեգին Ազարյանը, առաջարկեց մերժել բոլոր միջնորդությունները: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկեց առաջին միջնորդությունը մերժել` ելնելով §երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից¦, իսկ երկրորդ միջնորդության կապակցությամբ ասաց. - §Արդարադատությունը պահանջում է հնարավորություն ընձեռել դիմող կողմին, որ նա լինի այստեղ¦:

Եվ եթե Սահմանադրական դատարանը հնարավոր համարի պարզելու, թե իրականում այստեղ ընդամենը հնչեցվում է որպես հայտարարություն, որ գոյություն ունի տնային կալանք, թե իսկապես գոյություն անձին նման ռեժիմում պահելու իրավական հիմք, ես կարծում եմ, այդ հարցին Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա եւ հնարավորության սահմաններում բավարարի այդ միջնորդությունը¦, - հավելեց Դավիթ Հարությունյանը:

Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակ անցնելուց հետո որոշեց մերժել զինված ստորաբաժանումները դուրս բերելու վերաբերյալ առաջին միջնորդությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությանն առնչվող միջնորդության վերաբերյալ որոշեց. - Հանձնարարել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` պարզել դիմող կողմի ներկայացուցիչների հայտարարությամբ ներկայացված սույն գործով դիմող Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստացի անազատության մեջ գնտվելու հանգամանքը, եւ նրա ցանկության դեպքում ապահովել նրա մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին¦:

Սահմանադրական դատարանում նիստը շարունակվում է: http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/03/9C65449A-4039-4967-BD4D-0C21FBEC7726.ASP

No comments:

Post a Comment