Wednesday, March 12, 2008

Գործում է թեժ գիծ՝ 091177114

Գործում է թեժ գիծ՝ 091177114

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակում այսուհետ գործելու է թեժ գիծ` հետեւյալ հեռախոսահամարով` 091177114: Բոլոր այն քաղաքացիները« ովքեր իրենց քաղաքական հայացքների համար հայտնվել են իրավապահ մարմինների ձեռքերում« փաստաբանական ծառայության համար կարող են դիմել գրասենյակ այս հեռախոսահամարով« ինչպես նաեւ իրավական խորհրդատվություն ստանալ իրենց հուզող հարցերի վերաբերյալ:

Կարմիր խաչով մեքենան զորք է բերել


Մարտի մեկին տեղի ունեցած ջարդի ժամանակ հրահրված սադրանքների մասին շատ է խոսվել: Ամեն օր, հանդիպելով վայրագ ոստիկանների մահակներից տուժած քաղաքացիների հետ, նորանոր մանրամասներ ենք իմանում: Մեզ պատմեցին, որ կարմիր խաչով ոստիկանական այն մեքենան, որը այրված վիճակում «Հայլուրը» ակտիվորեն ցուցադրում էր, իրականում դեպքի վայր էր եկել ոչ թե վիրավորներին օգնություն ցուցաբերելու, այլ բոլորովին այլ նպատակով: Ականատեսների պատմելով, այդ մեքենայով ոստիկանները լրացուցիչ զորք են բերել Մաշտոցի պողոտա: Հենց ոստիկանների աչքի առջեւ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից իջել են քաղաքացիական հագուստով մարդիկ ու լաթի կտոր տեղադրելով մեքենայի բենզինի բակում, այրել են կարմիր խաչով մեքենան ու արագ հեռացել:

Պատմեցին նաեւ, որ Մյասնիկյանի արձանի դիմաց կանգնած ոստիկանության մեքենայի մեջ եղել են բազմաթիվ շշեր` լցված դյուրավառ հեղուկով` բենզինով: Այ այս մեքենան, ըստ ականատեսների, այրել են ցուցարարները, որպեսզի ոստիկանությունը չկարողանա բենզինի շշերն այլ տեղ օգտագործել:

Դիակները տարել են այլ վայրեր

Մարտի 1-ին իրականացված բռնություններից տուժած քաղաքացիների հարազատներից տեղեկացանք, որ շատ վիրավորների ու արդեն մահացած մարդկանց իրավապահ մարմինների ներկայացուցիչները այդ գիշեր ամենակոպիտ ձեւով ՙբեռնել՚ են ավտոմեքենայի մեջ ու դեպքի վայրից հեռու նրանց նետել են փողոցում: Ի թիվս մի քանի դիակների, մի վիրավորի եւս իրավապահները տարել եւ նետել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում, որից հետո որոշ ժամանակ անց շտապօգնությունը մոտեցել է անօգնական մարդկանց: Երիտասարդ վիրավորներից մեկը, ում շտապօգնությունը հայտնաբերել է Համալիրի տարածքում, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է եւ պատմել է, որ ինքը հրազենային վնասվածք է ստացել ոստիկանների կողմից արձակված կրակոցից` Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ծավալված բախման ժամանակ: Նա ասել է նաեւ, որ իր հետ նույն տարածքում էլի մի քանի մարդիկ կային, բայց ինքը չգիտի, նրանք ո՞ղջ էին, թե ոչ:

No comments:

Post a Comment