Տասներկու տարի առաջ` հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության կատարողների՝ երեք տարի տեւած դատավարության ընթացքում եւ դրանից հետո գործի հետ առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացան:
Հիշենք հոկտեմբերի 27-ի գործով անցնող անձանց ճակատագիրը ու մահվան հանգամանքները: Այդ մահերի միայն թվարկումն արդեն կարող է հիմնավոր եզրակացությունների հանգեցնել:
Մահվան առաջին դեպքը տեղի ունեցավ ողբերգության հենց հաջորդ տարին: 2000 թվականի օգոստոսի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր բանտախցում իբր էլեկտրահարումից մահացավ գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, որը մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Նրա դիակը հայտնաբերվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ մեկուսարանում: Ըստ դատաբժշկական փորձաքննության` Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ ըստ տարածված լուրերի, նրա գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը, սակայն, պաշտոնապես չէր հաստատվել: Այս գործով նախ քննություն էր իրականացվել, սակայն շուտով գործը կասեցվել էր:
2004 թվականի ապրիլի 16-ին իր բանտախցում իբր ինքնասպան եղավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը՝ կախվելու միջոցով: Իրավապաշտպաններն արձանագրել էին, որ ճաղավանդակից կախված Վռամ Գալստյանի ոտքերը կպած են գետնին: Դեռեւս դատաքննության ընթացքում Գալստյանը պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում, եւ «ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի»: ՀՀ Արդարադատության նախարարությունից կատարվածի կապակցությամբ հաղորդագրություն էին տարածել. «Վ. Գալստյանը ինքնասպանությունը կատարել էր սավանով` կախվելու միջոցով, կատարվածի մասին տեղեկացվել էին ՀՀ դատախազության մարմինները, դատապարտյալի մերձավոր ազգականները, ինչպես նաեւ` քրեակատարողական ծառայության խնդիրներով հետաքրքրված մի շարք իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպություններ»,- ասված էր հաղորդագրության մեջ: Փաստի կապակցությամբ հարուցված էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր: Վռամ Գալստյանը ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր:
Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց` նույն 2004թ. մայիսի 28-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Վթարից հետո նա մի քանի վիրահատության ենթարկվեց, սակայն գիտակցության չգալով, մահացավ:
Նույն տարում եւս մեկ մահ գրանցվեց: 2004թ. սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում, կրկին ավտովթարից, զոհվեց նշված գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը: Վերջինս ԱՄՆ էր մեկնել հոկտեմբերի 27-ից կարճ ժամանակ անց:
Իսկ ահա անցած տարի` 2010թ. մայիսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Մինչդեռ Ստեփանյանի նախկին պաշտպանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ վերջինս սրտի հետ կապված նախկինում որեւէ խնդիր չէր ունեցել: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին մահացածի խցակիցները հայտնել էին, որ ճաշից մոտ կես ժամ անց Ստեփանյանն իրեն վատ էր զգացել, պառկել էր, ինչից հետո խցակիցները խռխռոցի տիպի ձայներ էին լսել:
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված վեց հոգուց այժմ ողջ են հինգը` Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ Էդիկ Գրիգորյանը: Առաջին երկուսը գտնվում են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, Էդվարդ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Friday, October 28, 2011
Thursday, October 20, 2011
Նորից:
Բանակում զոհվածների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված Գասպարին ձերբակալվել է
Երբ Ալիկ Սարգսյանը դուրս եկավ կառավարության նիստից, մի խումբ ցուցարարներ նրան դիմավորեցին «ամոթ, ամոթ» բացականչություններով։ Այնուհետեւ ոստիկանապետին ուղեկցող իրավապահները կառավարության շենքի դիմացի մայթին շղթա կազմած ցուցարարներին հրելով փորձեցին ճանապարհ բացել դեպի ոստիկանապետի մեքենան, որպեսզի Ալիկ Սարգսյանը կարողանա մոտենալ դրան։ Սկսվեց հրմշտոց։ Առանձնապես բարձր բղավողների թվում էր Վարդգես Գասպարին։
Ալիկ Սարգսյանի հեռանալուց հետո, երբ երթը պատրաստվում էր շարժվել դեպի նախագահի նստավայր, ոստիկանները շրջապատեցին ցուցարարներին եւ Գասպարիից պահանջեցին իրենց հետ գնալ բաժանմունք, նա չհամաձայնեց, ընկավ գետնին եւ որքան էլ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձում էր թույլ չտալ Գասպարիին բռնի ուժով բերման ենթարկել, ոստիկանները ոլորեցին ակտիվիստի ձեռքերը եւ մտցրեցին մեքենան ու տարան։
Wednesday, October 12, 2011
Idiota.
Eduardo Iturralde Gonzalez
What does an orthodontist know about refereeing a soccer game...
And here is why he is an "idiota".