Tuesday, December 29, 2009

One Piece at a Time.

The Soviet people survived on stealing from their workplace. While it's considered to be wrong in this country, the former Soviet people still suffer from this mentality.

Sunday, December 27, 2009

Հերթական բռնությունը ռեժիմի ծառաների կողմից:

Այսօր, 2009թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Թումանյան-Նալբանդյան փողոցներին հարող շենքերի բակում (բոքսի հայաթ), Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստներին են մոտեցել մի խումբ խուժան և պահանջել դադարեցնել նախընտրական քարոզչությունը: Իրենց ապօրինի պահանջին ի պատասխան մերժում ստանալուց հետո, նրանք հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով:

Վահագն Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Գևորգյանը, Թևոս Մաթևոսյանը և Սերգեյ Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց (հիմնականում կտրված, ծակված և պատռված վերքերով, որոնք մետաղյա իրերով հարվածների հետևանք են): Տուժել է նաև դեպքի վայր ժամանած ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Bandits Attack Activists


A small gang of hooligans approached the HAK youth activists for Nikol Pashinyan’s election campaign today, December 27, 2009, at around 5:30 pm, in the courtyard near the buildings at Toumanyan and Nalbandyan streets (“Boxi Hayat”). The group of the misfits demanded that the youths stop their election campaigning. When the gang’s illegitimate demand was denied, they attacked the youths beating them with fists and metal pipes.

HAK activists Vahagn Gevorgyan, Sahak Muradyan, Sargis Gevorgyan, Tevos Matevosyan and Sergey Gasparyan were transported to a hospital with varying degrees of bodily injuries (mostly with lacerations and contusions - the result of blows by metal objects). Vladimir Karapetyan, representative of the central office of the HAK, also suffered injuries at the scene.

Nikol Pashinian is currently in jail facing an eight years of imprisonment as a result of the government crackdown on peaceful protesters on March 1, 2008 which resulted in 10 deaths. The protests were organized amid allegations of massive fraud and violence during the presidential election which resulted in the election of Serj Sargsian. Since becoming a president, Serj Sargsian has continued using violence and intimidation against the people of Armenia. There currently are a 15 political prisoners in the country.

Thursday, December 24, 2009

Lookalikes.

Speaker of the Armenian parliament Hovik Abrahamian
























Laborotary Rat cartoon 2 - search ID enan104

Wednesday, December 16, 2009

Pardoning a couple of evildoers



A couple of patsies brought to "justice" in Yerevan for using undue force and violence against the civilians on March 1 were found guilty and immediately amnestied. These two cops were not the ones responsible for the killings. They were accused of violence and beating up people but are seen here saying that they do not regret doing it. To them, and to the Armenian society as a whole, beating and physically abusing people has become the norm rather than the exception. Such disgusting behavior is seen as a normal way of resolving disputes. And when it's done by any of the arms of the mafia governing the country like the police, the KGB or the thugs working for the oligarchs, people thank their good fortune that they ended up beaten up instead of killed.

The whole country has become a joke.

Tuesday, December 08, 2009

Finally!

The American airwaves are littered with stations featuring nut cases. I had always thought that there were only right wing nut cases on air. Lately they have been migrating to the FM frequencies instead of the usual AM stations they have traditionally resided.

So imagine my surprise the other day when I selected a talk channel called "Left" on my Sirius radio (I usually avoid channels labeled as Talk so I don't know what made me do it). And there it was - a left wing nut job.

Monday, December 07, 2009

Formula for a Well-Written News Article



About 90% of the newspaper articles I come across in the Armenian media do not comply with the rules of a well written article. At some point I simply give up and skip to the next one. Even though I'm not a reporter, I'm guilty of similar sloppy style of writing on this blog. Below are some tips I need to keep in mind for the future.

1.  First paragraph
The first one or two sentences should tell who, what, when, where, and why. Try to hook the reader by beginning with a funny, clever, or surprising statement.

2.  Second/Third/Fourth paragraphs
These should give the reader the details. Include one or two quotes from people that were  interviewed. Write in the third person (he, she, it, they). Be objective -- never state your opinion. Use quotes to express others' opinions!

3. Last paragraph
Wrap it up somehow ( don't leave the reader hanging. Please don't say...."In conclusion" or "To finish..."  Try ending with a quote or a catchy phrase.

Key items to remember:
    * Use active words (verbs that show what's really happening.)
    * Take notes when you interview. Write down quotes!
    * Tell the really interesting info first!

Thursday, December 03, 2009

Recycle

Yesterday on the Independent Lens on PBS there was a documentary about a former mujahed from the town of Zarkaw in Jordan. It was a nice insight into the thoughts of ordinary people in Jordan. Some of their ideas about the infidels were a little disturbing but it was ironic that they visited a clinic run by the Catholic church.

Wednesday, December 02, 2009

How Armenia was conquered by Soviet Russia.

Here is an article from Haykakan Zhamanak outlining the circumstances of the invasion and conquest of Armenia by the Soviets.


Տասնամյակներ շարունակ հայ կոմունիստները Հայաստանի խորհրդայնացման օրը նշում էին, կլոր տարեթվերին էլ` շքերթ կազմակերպում ու աշխատավորությանը պաստառ-դրոշներով տանում Լենինի հրապարակ` նոյեմբերի 29-ին, ինչը եղելությանը չէր համապատասխանում:

Օրը սխալ էր: Ու սխալը մերօրյա տարատեսակ կոմկուսները շարունակում են կրկնել: Իրականում, մեր երկրում իշխանափոխություն տեղի է ունեցել 1920-ի դեկտեմբերի 2-ին:

Թե ինչպես խորհրդայնացվեց Հայաստանը եւ ինչու իշխանության եկած բոլշեւիկները որոշեցին փոխել պատմական օրը, փորձենք բացատրել` հայացք նետելով 89 տարվա վաղեմության իրադարձությունների ժամանակագրությանը:

1920-ի ապրիլի 28-ին բանվորագյուղացիական, նույնն է թե` բոլշեւիկյան, նույնն է թե` ռուսական Կարմիր բանակը առանց կռվի, Լենին-Աթաթուրք փոխհամաձայնության արդյունքում մտավ Բաքու եւ Ադրբեջանը հայտարարեց խորհրդային: Սա ռուսների` նախկին կայսրության սահմանները վերականգնելու` Անդրկովկասում իրականացվող ծրագրի առաջին արարն էր: Երկրորդն ու երրորդը պիտի լինեին Հայաստանն ու Վրաստանը: Մի քանի օր անց, օգտագործելով մայիսի 1-ին` աշխատավորների համերաշխության օրը տեղի ունեցած ցույցերն ու հանրահավաքները, հայ բոլշեւիկները հեղաշրջման փորձ են անում Հայաստանում, հասնում որոշակի հաջողությունների, սակայն ՀՀ կառավարությանը հաջողվում է արագ կարգ ու կանոն հաստատել, եւ բանը Կարմիր բանակի միջամտությանը չի հասնում: Նույն ամսում բոլշեւիկները տիրանում են Արցախին ու հայտարարում այն Ադրբեջանի անբաժանելի մաս: Զանգեզուրը ռազմակալելու, Նախիջեւան մտած քեմալականներին միանալու ծրագիրը ձախողում են սյունյաց մարտիկները` Նժդեհի գլխավորությամբ: Հաջողության չհասնելով մարտի դաշտում` բոլշեւիկները մեծացնում են քաղաքական-դիվանագիտական ճնշումը: Հուլիսի 30-ին կազմվում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի կենտկոմի կազմում ընդգրկվում են Կասյանը, Բեկզադյանը, Տեր-Գաբրիելյանը եւ այլն: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում (նույն օրը Սեւրում կնքվում էր այլ դաշնագիր) Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը եւ Հայաստանի ներկայացուցիչներ Ջամալյանն ու Բաբալյանը կնքում են ռուս-հայկական պայմանագիր, որը պետք է հաստատեր զինադադար եւ ռուսական զորքերին հնարավորություն տար զբաղեցնել վիճելի համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջեւանը: 1920-ի օգոստոսի 24-ին ռուսները Մոսկվայում մեկ այլ պայմանագիր են կնքում թուրքերի հետ (նախաստորագրված այս փաստաթուղթն արժե մանրամասնել մեկ այլ օր), որով, փաստորեն, կանխորոշվում է մեր հայրենիքի ճակատագիրը հետեւյալ սցենարով. թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա, բոլշեւիկյան զորքերը, հայ ժողովրդի վերջին բեկորները բնաջնջումից փրկելու համար, մտնում են Հայաստան, կասեցնում պատերազմը եւ երկիրը հռչակում խորհրդային: Նույնն է հաստատում նաեւ սեպտեմբերի 1-ին Բաքվում գումարված` Արեւելքի ժողովուրդների համագումարը, որը Հայաստանը կոչեց իմպերիալիզմի որջ, բուրժուազիայի հենակետ, աշխատավորների կեղեքիչ, իսկ Թուրքիայի մասով ընդունեց հետեւյալ ձեւակերպումը. Համագումարն իր համակրանքն է հայտնում թուրք բոլոր մարտիկներին, որոնք պայքարում են համաշխարհային կայսերապաշտության դեմ: Համագումարի 1891 մասնակցից 157-ը հայ էր: Սեպտեմբերի 20-ին Բաքվում Հայաստանի կոմկուսի կենտկոմը ընդունում է Հայաստանի կոմունիստներին ուղղված հույժ գաղտնի որոշում, համաձայն որի` սկսվող թուրք-հայկական պատերազմում հարկավոր էր ամեն գնով կազմալուծել հայ բանակը, արագացնել ՀՀ պարտությունը, որով եւ կարագացվի խորհրդայնացումը: Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում եւ կարդալուց հետո անմիջապես այրել:

Մեկ ամիս անց թուրքերը հարձակվում են, սկսվում է հայ-թուրքական պատերազմը: Քեմալական զորքերն արագ առաջ են շարժվում, ում հնարավորինս` զենքով, ոսկով` աջակցում էին բոլշեւիկները, փոխարենը` ոչ միայն քարոզչությամբ բարոյալքում հայոց բանակը, այլեւ` դիմում ահաբեկչության (ճակատ մեկնող գնացք շուռ տալիս): Նոյեմբերի 25-ին Հայհեղկոմը Բաքվից հատուկ գնացքով մեկնում է Ղազախ: Նոյեմբերի 28-ին բոլշեւիկյան զորքերի կուտակումը, որի կազմում նաեւ հայկական առանձին հրաձգային գունդ կար, Հայաստանի սահմանի մոտ ավարտվում է: Նրանց ուղեկցությամբ, հաջորդ օրը` նոյեմբերի 29-ին, Հեղկոմը մտնում է Իջեւան եւ հայտարարում Հայաստանի խորհրդայնացման մասին: Սա ընդամենը հայտարարություն էր, ուրիշ ոչինչ: Նման մի հայտարարություն էլ եղել էր նոյեմբերի 17-ին Ալեքսանդրապոլում` թուրքերի կողմից կազմված մեկ ուրիշ Հեղկոմի կողմից: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին Երեւանում, ուր բանակցություններ էին ընթանում ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի միջեւ: Մեջբերում Օրջոնիկիձեի հեռագրից. Երեւանին առաջարկել իշխանությունը հանձնել կամավոր, առանց որեւէ ճղճղոցի` ներսում ու Եվրոպայում, երաշխավորեք նրանց անձեռնմխելիությունը եւ տվեք հեղկոմի մեջ մտնելու խոստում, առաջին շրջանում նույնիսկ այդպես էլ արեք: ՀՀ կառավարությունը, այլ ելք չտեսնելով, դեկտեմբերի 1-ի երեկոյան ակտով իշխանությունը հանձնում է Դրաստամատ Կանայանին, ով անմիջապես հեռագրում է սահմանագլուխ` Սեպուհին. Բոլշեւիկյան զորքերի հետագա առաջխաղացման դեպքում հրամայում եմ դիմադրություն ցույց չտալ: Հաջորդ օրը` դեկտեմբերի 2-ին, Դրոյի եւ Լեգրանի միջեւ կնքվում է ՀՀ խորհրդայնացման մասին համաձայնագիրը: Հեղկոմը Երեւան հասավ միայն դեկտեմբերի 4-ին: Նույն օրը վեճ է տեղի ունենում Լեգրանի ու հեղկոմականների միջեւ, ովքեր մեղադրում են Լեգրանին իշխանությունը կռվով նվաճելու, արյուն հեղելու փայլուն հնարավորությունը ձախողելու համար: Դեմ լինելով կնքված համաձայնագրի հատկապես 2-րդ կետին, համաձայն որի` ռազմահեղափոխական կոմիտեի կազմում պիտի ընդգրկվեին երկու, այսպես կոչված, ձախ դաշնակցականներ, Կասյանը պնդում է, որ Հայհեղկոմն է Հայաստանը հռչակել Խորհրդային, հետեւաբար` Դաշնակցական Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի հետ կնքած համաձայնագիրը պիտի չեղյալ հայտարարվի: Փաստորեն, ապագայում այդպես էլ արվում է: Հետո է պարզվում, որ նրանք խաբում էին ոչ միայն տարածքային, այլեւ բանակի հրամկազմին պատասխանատվության չկանչելու եւ ՀՀԴ-ի ու մյուս կուսակցությունների հանդեպ հալածանք չծավալելու հարցերում: Այդ ամենը քողարկելու եւ Դրոյի, Դաշնակցության, ՀՀ կառավարության անունը մաքրելու համար հաջորդ իսկ տարի, Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրած հատուկ դեկրետով որոշում են որպես խորհրդայնացման օր նշել նոյեմբերի 29-ը:

Ռուսաբոլշեւիկյան հեքիաթը, թե` հայ ժողովուրդը ապստամբեց ու Կարմիր բանակի օգնությամբ հասնելով ազատության` մտավ եղբայրական համերաշխ ընտանիք, տարիներով լցվեց մեր ականջը:

Այսօր նոր հեքիաթներ են հորինվում, որոնց հավատացող, հուսով ենք, չկա:

ՎԱՐԴԱՆ ՕՆԱՆՅԱՆ

Վախեցած հասարակություն

The editorial below is from Aravot published today. When I was reading it, it suddenly hit me - Aravot, Haykakan Zhamanak or Chorord Inqnishkhanutyun are courageous media. A large chunk of the society in Armenia is scared - they have no guarantee that they will not be imprisoned without due process, or physically battered (the favorite pastime of the police in the country) or even killed. But there is the brave portion of the society that does not hesitate to confront this issue. You can see these people on their "political walks" on the Northern Avenue or at political prisoners' trials being abused by the thugs of the police.

Մի քանի օր առաջ խմբագրություն էին այցելել բուհերից մեկի ուսանողները, որոնք բողոքում էին իրենց ուսխորհրդի նախագահից: Նախ՝ նրանք վախեցան թերթում ներկայանալ իրենց անուններով: Այնուհետեւ՝ լրագրողի հարցը՝ «շա՞տ են ձեզ նման ընդդիմադիրները», նրանք սխալ հասկացան եւ սկսեցին վախեցած արագ-արագ առարկել՝ «ոչ, ոչ, մենք ընդդիմություն չենք, մեզ մոտ ընդդիմությունից մարդ չկա»: Ամենացնցողն, իհարկե, նրանց զուգահեռն էր «բուհական իշխանավորի» եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Ինչպես վերջինս էր, ըստ մեր հյուրերի, հատուկ ստեղծել «ցրտի-մթի» տարիներ, որպեսզի մարդիկ, բացի հացի խնդրից, որեւէ այլ բանի մասին չմտածեն, այդպես էլ՝ ուսխորհրդի նախագահը:
Իհարկե, 30 տարի առաջ, երբ ես էի սովորում, բուհերում նույնպես կային այդ տեսակի «քառակուսի» կոմսոմոլներ (չիմացողներին հայտնեմ՝ այդպես էին կոչվում այն ժամանակվա «բազեները»): Բայց, որքան էլ զարմանալի թվա, իմ տպավորությամբ, բրեժնեւյան խորը լճացման տարիներին («կագեբե»-ի եւ պատժիչ հոգեբուժության օրոք) վախը մարդկանց մեջ ավելի շատ չէր, քան այսօր:
Այսօր վախենում են բոլորը՝ փողոց ավլողից սկսած եւ ամենահաստավիզ մեծահարուստով վերջացրած: Ընդ որում, ամենավախեցածը հենց վերջիններս են: Եվ երբ ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են տարածում, թե այս կամ այն օլիգարխը դուրս է եկել նախագահի դեմ, դա պարզապես անհեթեթություն է: Ինչպե՞ս պիտի դուրս գան: Ի՞նչ է, չե՞ն հասկանում, որ նրան ոչնչացնելը 5 րոպեի խնդիր է՝ այնքան շատ են նման մարդկանց մեղքերը: Հենց օլիգարխներն են իրենց միլիոններով մեր տիպի երկրներում ամենակախյալ մարդիկ: Ով կորցնելու շատ բան ունի, նա էլ ամենաշատն է դողում իր հարստությունների համար՝ իմանալով, որ գոյություն չունի նրան պաշտպանող օրենք կամ դատարան: Եվ մյուս կողմից՝ գիտակցելով, որ իրենց լոյալությունն է օրենքը շրջանցելու գինը:
Դառնալով ուսանողներին, այնուամենայնիվ, փոքր-ինչ զարմանում եմ, թե ինչի՞ց են նրանք վախենում: Երեկ, օրինակ, «Առավոտ» եկան գրադարաններից մեկի աշխատակիցները, որոնք բողոքում էին իրենց աշխատավարձից: Նրանք չցանկացան, որ իրենց անունները գրվեն թերթում, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը: Դա ես կարող եմ հասկանալ. տնօրենը կասի՝ «ա՜խ, դուք աշխատավա՞րձ եք ուզում, դե շուտ՝ ձեր ազատման դիմումները գրեք, թե չէ՝ ես ձեր կյանքը անտանելի կդարձնեմ»: Բայց երբ ուսանողները բողոքում են մեկ այլ ուսանողից, մի՞թե վախենում են դուրս մնալ բուհից: Հավանաբար, խնդիրն այստեղ այլ է: Ուսխորհուրդը տրամպլին է՝ «բազեական» կարիերա անելու համար: Հենց այդ պատճառով էլ երիտասարդները ձգտում են մի կողմից՝ «թախտից գցել» ուսխորհրդի նախագահին, մյուս կողմից՝ առանձնապես «ընդդիմադիր» չերեւալ: Ճիշտ նույն պատճառով էլ ուսխորհրդի նախագահը ոչնչի առաջ չի կանգնի՝ իր աթոռը պահելու համար: Առաջ այս տիպի ուսանողները երազում էին Կենտկոմի, այսօր՝ Ազգային ժողովի մասին: Մանավանդ որ՝ շենքը նույնն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ