Հոդված 78. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների իրավունքները եւ պարտականություններըOr, in English:
1. Գրանցման պահից Հանրապետության Նախագահ առաջադրված այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը: Հանրապետության Նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության Նախագահի պաշտոնակատարը՝ Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը:
2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածու գրանցված անձն ազատվում է զորահավաքներից եւ ուսումնավարժական հավաքներից: Այդ ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար հատկացված միջոցներից թեկնածուներին վճարում է գումարային փոխհատուցում՝ նրանց միջին աշխատավարձի չափով:
3. Արգելվում է Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուին ադմինիստարցիայի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել: Այդ ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատում էր մինչեւ թեկնածու առաջադրվելը:
4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն, քվեարկությունից մինչեւ 10 օր առաջ, իրավունք ունի հանել իր թեկնածությունը: Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած: Թեկնածուն պարտավոր է հատուցել իր առաջադրման եւ նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը: Եթե դա կատարվել է առանց որեւէ հարկադրանքի, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանում է համապատասխան թեկնածությունը՝ թեկնածուից պահանջելով հատուցել ֆինանսական այն ծախսերը, որոնք կատարել է պետությունը նրա առաջադրման եւ նախընտրական քարոզչության համար:
5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները չեն կարող կալանավորվել, քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել՝ առանց Կենտրոնական ընտրականհանձնաժողովի համաձայնության: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
(Փոփ. 23.03.1999, ՀՕ-286, փոփ. եւ լր. 31.07.2002, ՀՕ-406-Ն)
Article 78: Rights and Responsibilities of Candidates for the President of the RepublicAs you can see, Serj Sargsian, the Prime Minister of Armenia and a civil servant, cannot be a PM and a candidate at the same time. The only time a PM can be a candidate is if s/he was an acting President which is not the case.
1. From the moment of registration the candidates for the President of the Republic who are in civil service or work in local self-governing bodies, are dismissed from the performance of their professional duties during the election period, and have no right to use the advantage of their office. The President of the Republic of Armenia, or in conformity with the Constitution of the Republic of Armenia, the acting President - the Chairman of the National Assembly, or the Prime Minister - in the event of being nominated as a candidate for the President of the Republic, continue the performance of their duties, but shall not use the advantage of their office.
I am surprised that no one in Armenia has paid attention to the violation of the law and has not brought a case against SS.